Խասան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խասան, լիճ Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում, որի շրջանում 1938 թվականի հուլիս-օգոստոսին զինված ընդհարում տեղի ունեցավ խորհրդային և ճապոնական զորքերի միջև։ Ճապոնական միլիտարիստները նպատակ ունեին զենքի ուժով զավթել Խասանի և սովետական պետության սահմանի միջև ընկած տարածքը, փորձել կարմիր բանակի մարտունակությունը։ Ռազմական գործողությունների ընթացքում Առաջին առանձին կարմրադրոշ բանակը (հրամանատար՝ Սովետական Միության մարշալ Վ. Բլյուխեր) ջախջախեց ճապոնական 19-րդ դիվիզիան և վերականգնեց ՍՍՀՄ-ի պետական սահմանը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խասան» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 33