Խաչատուր Թորգոմյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորգոմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | 1875 |
---|---|
Ծննդավայր | Սեբաստիայի նահանգ, Սեբաստիա քաղաք |
Մահացել է | 1915 |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Կ. Պոլսի Բժշկական ընկերության նախագահ |
Խաչատուր Թորգոմյան (1875, Սեբաստիայի նահանգի Սեբաստիա քաղաք - 1915), հայ բժիշկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչատուր Թորգոմյանը ծնվել 1875 թվականին, Սեբաստիայի նահանգի Սեբաստիա քաղաքում։ Դեղագործական կրթություն է ունեցել և Կ. Պոլսում դեղագործ է աշխատել։
Եղել է Կ. Պոլսի Բժշկական ընկերության նախագահը։
1915 թվականի ապրիլի 24-25-ի գիշերը Կ. Պոլսում ձերբակալված 235 անվանի հայ մտավորականների մեջ է եղել։ 1915 թվականին սպանվել է Սեբաստիայում կամ քաղաքից դուրս՝ 40 տարեկանում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
- Խաչատրյան Լ. և ուրիշներ, Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923), գիրք 1, Սեբաստիայի նահանգ, Երևան, 2004։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։