Լևոն Աճեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Աճեմյան
Ծնվել է1888
ԾննդավայրԱյգեստան, Վան
Վախճանվել է1951, օգոստոսի 19
Վախճանի վայրԵրևան
Գրական անունԱ., Էլան, Լ., Լ. Ա., Լաճ, Ճալ
Մասնագիտությունարձակագիր, խմբագիր, թարգմանիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԿեդրոնական վարժարան
ԱշխատավայրՓունջ և Հայաստանի Ազգային Գրադարան

Լևոն Գևորգի Աճեմյան (1888, Վան, Այգեստան - 1951, օգոստոսի 19, Երևան), հայ արձակագիր, խմբագիր, թարգմանիչ։

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա սովորել Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանում։ Մեծ եղեռնից հետո հաստատվել է Եգիպտոսում, ծավալել գրական-խմբագրական գործունեություն։ 1925-26 թթ. հրատարակել է «Եգիպտահայ տարեցոյցը»։ 1924 թվականին Ալեքսանդրիայում հիմնադրել է «Փունջ» մանկանկական հանդեսը, որի էջերում տպագրվել են հայ ականավոր գրողների, մասնավորապես Հովհաննես Թումանյանի և Ղազարոս Աղայանի մանկական ստեղծագործությունները, ինչպես նաև հայ մանկական գրականության այլ նմուշներ։ Կատարել է բազմաթիվ թարգմանություններ, որոնք լույս են տեսել իր հրատարակած և խմբագրած «Փունջ» պարբերականում։ 1947 թվականին ներգաղթել է Հայաստան, աշխատել Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հանրային գրադարանում։ Կազմել է հայոց լեզվի և պատմության դասագրքեր, որոնք արժանացել են մի քանի հրատարակության[1]։

Օգտագործել է Ա., Էլան, Լ., Լ. Ա., Լաճ, Ճալ ծածկանունները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հ. Ա, Ե., «Հայաստան», 1973, էջ 76։
  2. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 555։