Լևոն Ազարյան
Լևոն Ազարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1918[1] Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն |
Մահացել է | հունվարի 5, 1981[1] (62 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արվեստագետ |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1945) |
Գիտական աստիճան | արվեստագիտության թեկնածու[2] (1959) |
Լևոն Ռուբենի Ազարյան (սեպտեմբերի 18, 1918[1], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - հունվարի 5, 1981[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արվեստաբան, արվեստագիտության թեկնածու (1959)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1945 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ Աշխատել է Երևանի պետական թատրոնում։ 1945-1953 թվականներին զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ 1959 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող։
Աշխատությունները վերաբերում են հայ միջնադարյան, մասնավորապես կիլիկյան մանրանկարչությանը («Կիլիկյան մանրանկարչությունը XII-XIII դդ.», 1964, որի համար նրան շնորհվել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան)։ Լուսաբանել է, թե որ դպրոցներին են պատկանում կիլիկյան հայկական ձեռագրերը, մեծ տեղ հատկացրել Թորոս Ռոսլինի ստեղծագործությանը։ «Վաղ միջնադարյան հայկական քանդակը» (1975) գրքում քննության է առել միջնադարյան հայկական կոթողների և ճարտարապետական հուշարձանների վրա եղած քանդակները, «Հայկական խաչքարեր» (1969` իտալերեն, 1978` հայերեն) ալբոմում փորձել է խաչքարերը դասակարգել ըստ ժամանակաշրջանների. տեղեկություններ կան խաչքարերի ծագման և կիրառական նշանակության, ինչպես և հայ միջնադարյան քարգործ վարպետների մասին[3]։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- S. Der-Nersessian, L. Azarian, Khachkars Armeniens. "Revue des études arméniennes". 1973-1974, t, X.
- S. Der-Nersessian, գրախոսական։ "Revue des études arméniennes". 1665, t, II.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=10230
- ↑ http://www.armeniaculture-am.armin.am/am/Encyclopedia_hay_mshakuyti_hanragitaran_Azaryan_Levon
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Ազարյան» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 18 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Գավառ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 5 մահեր
- 1981 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ արվեստաբաններ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Արվեստագիտության թեկնածուներ
- Հայ արվեստագետներ
- Հայ մանկավարժներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին