Լուսինե Խառատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուսինե Զավենի Խառատյան (1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, մշակութային մարդաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1977 թ. դեկտեմբերի 1-ին, Երևանում։ 1994 թ. ավարտել է Երևանի թիվ 88 միջնակարգ դպրոցը, 1999 թ.՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը՝ ազգագրություն մասնագիտացմամբ։ 2000 թ. ուսանել է Կահիրեի դեմոգրաֆիական կենտրոնում, 2002-2004 թթ.՝ ԱՄՆ Միննեսոտայի համալսարանում և ստացել Հանրային քաղաքականության մագիստրոսի աստիճան։ Աշխատել է տարբեր միջազգային և տեղական կազմակերպություններում, այդ թվում՝ Գերմանիայի տեխնիկական համագործակցության ծրագրերում, Համաշխարհային Բանկի վաշինգտոնյան և երևանյան գրասենյակներում, Հազարամյակի մարտահարվեր հիմնադրամ - Հայաստան ծրագրում։ 2012-2018 թթ. գլխավորել է Գերմանիայի Ժողովրդական բարձրագույն դպրոցների միության Միջազգային համագործակցության ինստիտուտի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ) հայաստանյան գրասենյակը։ 2018 թվականից ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող է։ Գրել սկսել է վաղ տարիքում, սակայն պարբերաբար տպագրվել է 2015 թ.-ից, սկզբում «Ինքնագիր» գրական հանդեսում, այնուհետև այլ գրական կայքերում։ 2018-ից Հայաստանի ՓԵՆ կենտրոնի անդամ է։ 2021 թ. Խառատյանի՝ Գրքի առաջին երևանյան փառատոնի (2017) դրամական մրցանակով հրատարակված «Անմոռուկի փակուղի» պատմվածքների ժողովածուն ընդգրկվել է Եվրոպայի Միության գրական մրցանակի 2021թ. Հայաստանի կարճ ցուցակում[1]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թ. Գրքի Երևանյան 1-ին փառատոնի հավաստագիր[3]

2018 թ. Հայաստանի Մշակույթի նախարարության դրամաշնորհ արկածային և գեղարվեստական հուշագրության ժանրում գրվելիք արձակի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայտնի են ԵՄ գրական մրցանակի հավակնորդները». www.escs.am. Վերցված է 24.05.2021-ին.
  2. «Շատ «Ծուռ գիրք»՝ ծռելու ու ծռվելու համար». www.aravot.am. Վերցված է 24.05.2021-ին.
  3. ««Գրքի առաջին փառատոնն» ավարտվեց. կհրատարակվեն հաղթող մասնակիցների ստեղծագործությունները». www.factor.am. 27.11.2017. Վերցված է 24.05.2021-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]