Jump to content

Լոս Գլասիրարես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոս Գլասիրարես
Parque Nacional Los Glaciares
Изображение логотипа
Տեսակnational park of Argentina?
Երկիր Արգենտինա
ՎարչատարածքՍանտա Կրուս
Հիմնվել է1939
Մակերես243 943
ԲԾՄ919 մետր
Լոս Գլասիրարեսը գտնվում է Արգենտինաում
Լոս Գլասիրարես
Լոս Գլասիրարեսը գտնվում է Երկիրում
Լոս Գլասիրարես

Ազգային պարկ Լոս Գլասիրարես (իսպ.՝ Parque Nacional Los Glaciares, սառույցներ), ազգային այգի, որը գտնվում է Պատագոնիայում (Հարավային Ամերիկայում)` Արգենտինայի Սանտա Կրուս գավառում։ Այգու տարածքը կազմում է 445900 հեկտար[1]։ 1981 թվականին մտել է համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Գլասիարյասը հիմնադրվել է 1937 թվականին։ Այն Արգենտինայի երկրորդ ազգային պարկն է ըստ մեծության։ Իր անվանումը ստացել է Անդերի սառցե մեծ գլխարկից, որը սնուցում է 47 խոշոր սառցադաշտեր, որոնցից 13-ը հոսում են դեպի Ատլանտյան օվկիանոս։ Սա Անտարկտիդայից և Գրենլանդիայից հետո ամենամեծ սառցե լեռնազանգվածն է։ Աշխարհի մյուս մասերում սառցպատումը սկսվում է ծովի մակարդակից առնվազն 2500 մ բարձրության վրա, բայց Լոս Գլասիրարես պարկում սառցե գլխարկի մեծության պատճառով սառեցումը սկսվում է 1500 մետրից և իջնում է մինչև 200 մետր` էրոզիայի եթարկելով իրենից ցած գտնցող լեռնալանջերը։

Լոս Գլասիրարեսի տարածքը, որը 30% ծածկված է սառույցով, կարելի է բաժանել երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը վերաբերում է իր լճին։ Արգենտինայի ամենամեծ լիճը` Լագո-Արգենտինոն (մակերեսը 1466 կմ²) գտնվում է պարկի հյուսիսային տարածքում, իսկ Վիեդման (մակերեսը 1100 կմ²)` հյուսիսային մասում։ Երկու լճերն էլ սնում են Սանտա Կրուզ գետը, որը հոսում է դեպի Ատլանտյան օվկիանոսի ափերը։ Այս երկու մասերի միջև գտնվում է զբոսաշրջիկների համար փակ Կենտրոնական գոտին (Zona Centro), որում լճեր չկան։

Հյուսիսային պարկը ներառում է իր մեջ Վիեդմա լճի մի մասը, Վիեդմա սառցադաշտը, ոչմեծ սառցադաշտերը և լեռնագնացներին և լեռնային զբոսաշրջիկններին ։

Պարկի հարավային մասը` մի շարք փոքրիկ սառցեդաշտերի հետ միասին ընդգրկում է Արգենտինո լիճը թափվող հիմնական սառցադաշտերը` Պերիտո-Մորենո, Ուպսալա, Սպեգազինի։ Նավով էքսկուրսիան հիմնականում ընդգրկում է այլ կերպ հասանելիություն չունեցող Ուպսալա և Սպեգազինի սառցադաշտերը, ի տարբերություն Պետրո Մորենո սառցադաշտի, որտեղ կարելի է հասնել ցամաքով։

Պարկ Լոս-Գլասիրարեսը միջազգային զբոսաշրջության հանրահայտ ուղղություններից է։ Արշավային երթերը սկսվում են Էլ-Կալաֆատե քաղաքում, որը գտնվում է Արգենտինո լճի ափին և Էլ Չալեն գյուղում, որը գտնվում է պարկի հյուսիսային մասու` Ֆիցռոյ լեռան ստորոտում։

Կլիմա, բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերը զսպում են Խաղաղ օվկիանոսի խոնավության մի մասը, ինչը ստեղծում է Տափաստանային չոր կլիմա լեռնաշղթայի արգենտինյան հատվածում։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 7,5 °C: Տարածքում ապրում են նանդուներ, գուանակոներ, կատվառյուծներ, հարավամերիկյան գորշ աղվեսներ, որոնք անասնաբուծական արդյունաբերության զարգացման պատճառոց ոչնչացման եզրին են հայտնվել։ Պարկում բնակվում են նաև բազմատեսակ թռչյուններ։

Սառցադաշտերի և պատագոնյան տափաստանի միջև պարարտ հողեր կան, որտեղ հիմնականում աճում են նոտոֆագուսներով անտառներ (Մագելանյան անտառների մի մասը)։ Այդ տարածքներում բնակվում են եղնիկներ և բադեր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Characterization» (անգլերեն). Los Glaciares National Park. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոս Գլասիրարես» հոդվածին։