Լյուիս Բեյքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուիս Բեյքեր
անգլ.՝ Lewis Baker
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լյուիս Ռենարդ Բեյքեր[1]
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 25, 1995(1995-04-25)[2][3][4] (29 տարեկան)
Ծննդավայր Լութոն, Luton, Բերդֆորդշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 175
Քաշ 78
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Վիտես
Պատանեկան կարիերա
2004—2005 Անգլիա Լուտոն Թաուն
2005—2014 Անգլիա Չելսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014—մինչև հիմա Անգլիա Չելսի 0 (0)
2015  Անգլիա Շեֆիլդ Ուենսդեյ 4 (0)
2015  Անգլիա Միլթոն Կինս Դոնս 12 (3)
2015—մինչև հիմա  Նիդերլանդներ Վիտես 64 (15)
Ազգային հավաքական
2011 Անգլիա Անգլիա (մինչև 17 տարեկան) 7 (1)
2013—2014 Անգլիա Անգլիա (մինչև 19) 13 (8)
2014—մինչև հիմա Անգլիա Անգլիա (մինչև 20) 9 (2)
2015—մինչև հիմա Անգլիա Անգլիա (մինչև 21) 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լյուիս Ռենարդ Բեյքեր (անգլ.՝ Lewis Renard Baker, ապրիլի 25, 1995(1995-04-25)[2][3][4], Լութոն, Luton, Բերդֆորդշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ։ Հոլանդական «Վիտես» ակումբի կենտրոնական կիսապաշտպան։ Հանդես է գալիս նաև Անգլիայի երիտասարդական հավաքականում։ Ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են «Չելսի» ակումբին։ Լյուիսը լոնդոնյան «Չելսի» ակադեմիայի սան է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուիս Բեյքերը ծնվել է Լուտոնում։ Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Լուտոն Թաուն» ֆուտբոլային ակումբում[5]։ 2005 թվականին, 10 տարեկան հասականում, ֆուտբոլիստը միացել է «Չելսի» ակումբի պատանեկան հավաքականին։ 2012 թվականին Լյուիսը կարողացել է հաղթել Անգլիայի գավաթը և ստորագրել իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը[6]։ 2012/13 մրցաշրջանում Բեյքերը օգնել է իր ակումբին հասնել Անգլիայի գավաթի և NextGen Series առաջնության ֆինալ, որի համար նա համարվել է առաջնությունների լավագույն ֆուտբոլիստ։ 2013/14 մրցաշրջանից սկսել է հանդես գալ «Չելսիի» երիտասարդական հավաքականում։ Առաջնության եզրափակչում՝ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, նա կարողացավ դառնալ հաղթական գոլի հեղինակ և ճանաչվել Անգլիայի չեմպիոն[7]։ Ֆուտբոլիստի դեբյուտը «Չելսիի» հավաքականում կայացել է 2014 թվականի հունվարի 5-ին Անգլիայի գավաթի երրորդ տուրում՝ «Դերբի Կաունտի» ակումբի դեմ խաղում (2:0)` 87-րդ րոպեին փոխարինելով Օսկարին[8]։ Մրցաշրջանի ավարտին Լյուիսը ճանաչվել է «Չելսիի» լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, իսկ նրա գոլը «Արսենալի» դարպասին համարվել է ամենալավը[9]։ 2014 թվականի օգոստոսի 29-ին Բեյքերը հնգամյա պայմանագիր ստորագրեց ակումբի հետ և 2014/15 թվականին ընդգրկվեց հիմնական կազմում[10]։

2015 թվականի հունվարի 8-ին Բեյքերը տեղափոխվեց «Շեֆիլդ Ուենսդեյ» ֆուտբոլային ակումբ[11][12]։ Դեբյուտային խաղը կայացել է հունվարի 11-ին «Նոթենհեմ Ֆորեսթ» ակումբի դեմ խաղում (2:0)[13]։ Փետրվարի 10-ին Բեյքերը չորս տարով վարձակալվեց և լքեզ ակումբը[14]։

Փետրվարի 25-ին Լյուիսը տեղափոխվեց «Միլթոն Կինս Դոնս» ակումբ։ Հանդես էր գալիս Առաջին Լիգայում[15]։ Փետրվարի 28-ին դեբյուտել է «Դոնզ» ֆուտբոլային ակումբում՝ խաղադաշտ դուրս գալով որպես մեկնարկային կազմի ֆուտբոլիստ[16]։ Մարտի 3-ին «Չեստերֆիլդ» ակումբի կազմում Լյուիսը հեղինակեց իր առաջին գոլը[17]։

2015 թվականի հունիսի 26-ին Բեյքերը տեղափոխվեց «Վիտես»[18]։ Հուլիսի 30-ին ՈՒԵՖԱ-ի առաջնության երրորդ որակավորման փուլում «Սաութհեմփթոն» ակումբի դեմ կայացավ ֆուտբոլիստի դեբյուտային խաղը[19]։ Օգոստոսի 14-ին «Ռոդա» ակումբի դեմ խաղի 45-րդ րոպեին Լյուիսը գերազանց իրացրեց 11 մետրանոց հարվածը և հեղինակեց իր առաջին գոլը (3:0)[20]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուիսը հանդես է եկել Անգլիայի մինչև 17 և մինչև 19 տարեկանների հավաքականներում[21]։ 2014 թվականի օգոստոսին Բեյքերը հրավիրվեց մինչև 20 տարեկանների հավաքական որպես թիմի ավագ։ 2014 թվականի սեպտեմբերի 5-ին կայացավ ֆուտբոլիստի դեբյուտը Ռումինիայի հավաքականի դեմ խաղում, որի 78-րդ րոպեին նա աչքի ընկավ գոլով[22]։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթներ Լիգա Երկրի գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Անգլիա Չելսի Պրեմիեր Լիգա 2013/14 0 0 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 0 0 1 0 0 0 0 0 1 0
Անգլիա Շեֆիլդ Ուենսդեյ Չեմպիոնշիփ 2014/15 4 0 0 0 0 0 0 0 4 0
Ընդհանուր 4 0 0 0 0 0 0 0 4 0
Անգլիա Միլթոն Կինս Դոնս Առաջին Լիգա 2014/15 12 3 0 0 0 0 0 0 12 3
Ընդհանուր 12 3 0 0 0 0 0 0 12 3
Նիդերլանդներ Վիտես Էրեդիվիզի 2015/16 30 5 1 0 0 0 2 0 33 5
Ընդհանուր 30 5 1 0 0 0 2 0 33 5
Ամբողջ կարիերա 46 8 2 0 0 0 2 0 50 8

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Անգլիա «Չելսի»

Անձնական

  • NextGen Series (12012/13 լավագույն ֆուտբոլիստ
  • 2014 թվականի «Չելսի» ակումբի տարվա ֆուտբոլիստ (1)
  • 2014 թվականի «Չելսի» ակումբի լավագույն կիսապաշտպան (1)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Premier League Clubs submit Squad Lists» (PDF) (անգլերեն). Официальный сайт Премьер-лиги. 2014 թ․ սեպտեմբերի 22. էջ 9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  5. «Striker, 9, joins league leaders» (անգլերեն). BBC. 2005 թ․ մարտի 2. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.
  6. «Lewis Baker» (անգլերեն). Официальный сайт ФК «Челси». 2014 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  7. «Chelsea fight back to claim Barclays Under-21 Premier League title» (անգլերեն). Официальный сайт Премьер-лиги. 2014 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  8. «Derby 0:2 Chelsea» (անգլերեն). BBC Sport. 2014 թ․ հունվարի 5. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  9. «Player of the Year Awards 2014» (անգլերեն). YouTube. 2014 թ․ մայիսի 15. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  10. «New deal for Baker» (անգլերեն). Официальный сайт ФК «Челси». 2014 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  11. «Baker loan to Owls» (անգլերեն). Официальный сайт ФК «Челси». 2015 թ․ հունվարի 9. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  12. «Lewis Baker: Chelsea midfielder joins Sheffield Wednesday on loan» (անգլերեն). BBC. 2015 թ․ հունվարի 9. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  13. «Nottingham Forest 0:2 Sheffield Wednesday» (անգլերեն). Transfermarkt.com. 2015 թ․ հունվարի 11. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  14. «Transfer news: Chelsea recall midfielder Lewis Baker from Sheffield Wednesday loan» (անգլերեն). Sky Sports. 2015 թ․ փետրվարի 10. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  15. «Chelsea midfielder Lewis Baker makes MK Dons loan move» (անգլերեն). BBC. 2015 թ․ փետրվարի 25. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
  16. «Coventry City 2:1 Milton Keynes Dons» (անգլերեն). Transfermarkt.com. 2015 թ․ փետրվարի 28. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
  17. «Milton Keynes Dons 1:2 Chesterfield FC» (անգլերեն). Transfermarkt.com. 2015 թ․ մարտի 3. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
  18. «Netherlands loan for Baker» (անգլերեն). Официальный сайт ФК «Челси». 2015 թ․ հունիսի 26. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  19. «Саутгемптон 3:0 Витесс» (անգլերեն). Sports.ru. 2015 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  20. «Витесс 3:0 Рода» (ռուսերեն). Sports.ru. 2015 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.
  21. «Lewis Baker» (անգլերեն). Официальный сайт Футбольной ассоциации. 2014 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  22. «Boothroyd's boys hit Romania for six in Telford» (անգլերեն). Официальный сайт Футбольной ассоциации. 2014 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուիս Բեյքեր» հոդվածին։