Լիմոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիմոս
Տեսակհունական դիացաբանության աստված և անձնավորում
Սեռիգական
Երևի համընկնում էՖամես
ՄայրԷրիս
Քույր/ԵղբայրՊոնոս

Լիմոս կամ Լիմուս (հին հունարեն՝ Λιμός՝ «սով»), հին հունական դիցաբանության մեջ քաղցի և սովամահության անձնավորումը, աստվածուհի։ Հռոմեական կրոնում Լիմոսը նույնացվել է Ֆամես աստվածուհու հետ (լատին․՝ Fames)[1]։ Նա հակադրվում էր Դեմետրային՝ բերքի և բարեբերության աստվածուհուն, և ինչպես գրել է Պուբլիուս Օվիդիուս Նասոն՝ Լիմոսը երբեք չէր կարող հանդիպել նրան և Պլուտոսին՝ հարստության, առատ բերքի աստծուն[2]։ Լիմոսի պաշտամունքը հաստատված չի եղել[3]։

Հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիմոսն առաջին անգամ հիշատակվել է Հեսիոդոսի «Թեոգոնիայում» (227)[1] որպես երկպառակության աստվածուհի Էրիսի դուստր, ինչպես նաև ևս 13 մարդկային դժբախտությունների (Ատե՝ «փլուզում», Դիսնոմիա՝ «անիշխանություն», Լեթա՝ «մոռացություն» և ուրիշներ) քույրը[4]։

Հիշատակվում է Պուբլիուս Օվիդիուս Նասոյի «Կերպարանափոխություններ» պոեմում։ Վերգիլիոսի «Էնեականում» (VI, 276)[1] իր մի քանի քույրերի հետ կանգնած է Հադեսի թագավորության մուտքի մոտ[5]։ Լուցիուս Աննեուս Սենեկան հիշատակել է Լիմոսին «Մոլեգին Հերկուլեսը» ողբերգությունում (686)[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Leonhard Schmitz (L. S.). Limus // Dictionary of Greek and Roman Biography and Mythology, ed. by Smith, William. Volume II. London, 1846, p. 787.
  2. Ovid (author); Melville, A.D. (trans.) (1998). Metamorphoses. Oxford University Press. էջեր 195–197. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 111։
  4. Richard Caldwell, Hesiod's Theogony, Focus Publishing/R. Pullins Company (June 1, 1987). 978-0-941051-00-2.
  5. Վերգիլիոս (author); Fairclough, H.G. (trans.) (1916). Virgil: Eclogues, Georgics, Aeneid. Harvard University Press. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Seneca the Younger (author); Frank Justus (trans.) (1917). Seneca: Tragedies. Harvard University Press. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Limos Theoi Project կայքում (անգլ.)
Ընթերցե՛ք «լիմոս» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։