Լիլյա Տոլմաչովա
Լիլյա Տոլմաչովա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1932 |
Ծննդավայր | Ներքին Վոլգայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 25, 2013 (81 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1950) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի և թատերական ռեժիսոր |
Ամուսին(ներ) | Օլեգ Եֆրեմով և Վիկտոր Ֆոգելսոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Լիլյա Միխայլովնա Տոլմաչովա (ռուս.՝ Ли́лия[4] Миха́йловна Толмачёва, հունիսի 6, 1932, Ներքին Վոլգայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 25, 2013, Մոսկվա, Ռուսաստան[5]), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի, ռեժիսոր, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1981)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ որոշ աղբյուրների՝ Լիլյա Տոլմաչովան ծնվել է Սարատովում, այլ տվյալների համաձայն՝ Վոլգոգրադի մարզի Ռուդնևո գյուղում, մանկավարժների ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա՝ մասնակցելով Վիկտոր Յակովլևիչ Ստանիցինի դասընթացներին։ 1950 թվականին ավարտել է դպրոց-ստուդիան[5][6]։ 1952 թվականից աշխատել է Սարատովի Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1955-1956 թվականներին՝ Մոսսովետի թատրոնում[7]։
1956 թվականից Լիլյա Տոլմաչովան եղել է «Սովրեմեննիկ» թատրոնի դերասանուհի։ Վիկտոր Ռոզովի պիեսի վրա ստեղծված «Հավերժ կենդանի» ներկայացման մեջ, որով «Սովրեմեննիկ» թատրոնը սկսել է իր գործունեությունը, Տոլմաչովան խաղացել է գլխավոր դերերից մեկը` Իրինա Բորոզդինայի դերը[8]։ Թատրոնի գոյության առաջին տարիներից Տոլմաչովան դարձել է նրա առաջատար դերասանուհիներից մեկը՝ խաղալով ժլատ Լենոչկայի և հաջողակ Ագնյա Շաբինայի դերերը Ռոզովի «Ուրախության որոնումներում» և «Ավանդական հավաքույթ» պիեսների հիման վրա բեմադրված ներկայացումներում, Թամարայի դերը՝ «Հինգ երեկո»-ում, Նադիայի դերը՝ Ալեքսանդր Վոլոդինի «Ավագ քույրը» ֆիլմում, Կոնստանտին Սիմոնովի կինը, որին նա սիրում էր «Չորրորդը» ֆիլմում[8]։ Նրա լավագույն դերերից են Ելիզավետա Ալեքսանդրովնան Իվան Գոնչարովի «Սովորական պատմություն» ֆիլմում և Միլդան՝ Եվգենիա Գինզբուրգի «Կտրուկ երթուղի» ֆիլմում[8]։
1970-ականների վերջերից Տոլմաչովան զբաղվել է ռեժիսուրայով, ինչպես թատրոնի մի շարք այլ առաջատար արտիստներ։ 1977 թվականին Գալինա Վոլչեկի առաջարկությամբ նա բեմադրել է Ալլա Սոկոլովայի «Ֆարյաթևի երևակայությունները» պիեսը, գլխավոր դերում՝ Ստանիսլավ Սադալսկին, 1978 թվականին բեմադրել է Լուիջի Պիրանդելլոյի «Հենրի IV»-ը, իսկ 1980 թվականին Օլեգ Եֆրեմովի հրավերով Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում Մարիա Բաբանովայի հետ բեմադրել է Էդուարդ Օլբիի «Ամեն ինչ ավարտված է» ներկայացումը (ներկայացումը ձայնագրվել է հեռուստատեսության համար)։
Տոլմաչովան մահացել է Մոսկվայում, երկարատև հիվանդությունից հետո՝ 2013 թվականի օգոստոսի 25-ին, 82 տարեկան հասակում[9]։ Թաղվել է 2013 թվականի օգոստոսի 29-ին Վագանկովյան գերեզմանատանը[10]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինելով Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի 3-րդ կուրսի ուսանող` Լիլյա Տոլմաչովան ամուսնացել է Օլեգ Եֆրեմովի հետ։ Ամուսնությունը կարճատև է եղել, նրանք ամուսնալուծվել են 1952 թվականին, բայց ընկերական հարաբերությունները պահպանվել են մինչև Եֆրեմովի կյանքի վերջին օրերը[11]։
Լիլյա Տոլմաչովայի երկրորդ ամուսինը «Խորհրդային գրող» հրատարակչության պոեզիայի բաժնի գլխավոր խմբագիր Վիկտոր Ֆոգելսոնն է եղել[12], որի հետ ամուսնությունը տևել է մոտ 30 տարի։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (15.07.1968),
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (11.03.1981),
- «Պատվո նշան» շքանշան,
- Բարեկամության շքանշան (15.04.1996) - թատերական արվեստի բնագավառում ներդրած մեծ ավանդի համար[13],
- Մեդալ նվիրված «Մոսկվայի 850-ամյակին» (1997),
- Պատվո շքանշան (2006 թվականի ապրիլի 14) - թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և ստեղծագործական հաջողությունների համար[14],
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2012 թվականի հունիսի 9) - հայրենական թատերական արվեստի բնագավառում երկարամյա ստեղծագործական գործունեության և ունեցած մեծ ավանդի համար[15]։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարատովի պատանի հանդիսատեսի թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» - Ջուլիետ[7]
- «Ի՞նչ անել» ըստ Չերնիշևսկու։ Ռեժիսոր՝ Վլադիմիր Ֆեդոսեև - Վերա Պավլովնա
- Յոզեֆ Տիլի «Պարկապզուկ նվագողը Ստրակոնիցեից» – Դորոտկա
Մոսսովետի անվան թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» - Նինա
- Մովզոնի «Հանգիստ նրբանցքում» - Լենա «Սովրեմեննիկ»
Սովրեմեննիկ թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիկտոր Ռոզովի «Հավերժ կենդանի» - Իրինա
- Էդուարդո Դե Ֆիլիպպոյի «Ոչ ոք» - Նինուչչա
- Ալեքսանդր Վոլոդինի «Հինգ երեկո» - Թամարա
- Կոնստանտին Սիմոնովի «Չորրորդը» - Քեթ
- Ալեքսանդր Վոլոդինի «Ավագ քույրը» - Նադյա
- «Սովորական պատմություն» Իվան Գոնչարովի վեպի վրա - Ելիզավետա Ալեքսանդրովնա
- Մաքսիմ Գորկու «Հատակում» - Նաստյա
- Միխայիլ Շատրովի «Բոլշևիկներ» - Ալեքսանդրա Կոլոնտայ
- Ուիլյամ Գիբսոնի «Երկուսը ճոճանակի վրա» - Գիտել
- Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» - Ռոքսանա
- «Կտրուկ երթուղի», Լ. Գինզբուրգի վիպակի հիման վրա - Միլդա
Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1958 - Կյանքն անտեղի անցավ - Նինա
- 1960 - Աղմկոտ օր - Լենոչկա, Ֆեոդորի կինը
- 1965 - Կամուրջը կառուցվում է - Վալենտինա Ալեքսանդրովնա Պերովա
- 1978 - Բեթհովենի կյանքը - Ջուլիետ Գվիչչարդի
- 1979 - Հետաքննությունը վարում են գիտակները։ Հոտաղը վարունգով - Բոբորիկինի մուսան
Ռեժիսորական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Սովրեմեննիկ» թատրոն
- 1977 - Ա. Սոկոլովի «Ֆարյաթևի ֆանտազիաները»
- 1978 - Լուիջի Պիրանդելլոյի «Հենրի IV»
- Մոսկվայի Մ. Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոն
- 1980 - Էդուարդ Օլբիի «Ամեն ինչ ավարտված է»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.kremlin.ru/acts/bank/23675
- ↑ http://www.kremlin.ru/acts/bank/35475
- ↑ http://www.kremlin.ru/acts/bank/9205
- ↑ Лилия — сценический псевдоним. Настоящее имя — Лидия.
- ↑ 5,0 5,1 В источниках, судя по всему, указывается неверный год рождения.
- ↑ «Выпускники школы-студии 1950-х». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ 7,0 7,1 Театральная энциклопедия. Гл. ред. П. А. Марков. — М.: Советская энциклопедия, 1967. — Дополнения — Указатель
- ↑ 8,0 8,1 8,2 «Лилия Толмачёва». Труппа. «Современник» (официальный сайт). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Скончалась одна из старейших актрис театра «Современник» Лилия Толмачёва». Радио «Эхо Москвы». 2013 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Новости, театр «Современник»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Лебедина Л. Его домом был театр(ռուս.) // Труд : газета. — Молодая гвардия, 2 октября 2007.
- ↑ Памяти Лилии Толмачёвой. Независимая Газета
- ↑ Указ Российской Федерации от 15 апреля 1996 года № 557 «O награждении орденом Дружбы Толмачёвой Л. М.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 14 апреля 2006 года № 368 «О награждении государственными наградами Российской Федерации работников государственного учреждения культуры города Москвы «Московский театр „Современник“»
- ↑ Указ Российской Федерации от 9 июня 2012 года № 799 «O награждении орденом „За заслуги перед Отечеством“ IV степени Толмачёвой Л. М.»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Сайт театра «Современник»: Лилия Толмачёва». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
- Youtube.com: Лилия Толмачёва о Саратовском ТЮЗе
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլյա Տոլմաչովա» հոդվածին։ |
|
- Հունիսի 6 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Օգոստոսի 25 մահեր
- 2013 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- ՄԳԱԹ դպրոց-ստուդիայի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Թատրոնի դերասանուհիներ
- Խորհրդային դերասանուհիներ
- Խորհրդային թատերական ռեժիսորներ
- Ռուս դերասանուհիներ
- Ռուս թատերական ռեժիսորներ
- Ռուս կինոդերասանուհիներ