Լիզա Լանգսետ
Լիզա Լանգսետ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Stockholm Academy of Dramatic Arts? և Kungsholmens gymnasium? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, թատերական ռեժիսոր և ռեժիսոր |
Lisa Langseth Վիքիպահեստում |
Լիզա Լանգսետ (շվեդ.՝ Lisa Langseth, ապրիլի 20, 1975, Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ սցենարիստ և ռեժիսոր։
Իր հայտնի ֆիլմերի շարքում են «Մաքրություն» (2010) և «Էյֆորիա» (2017) ֆիլմերը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լանգսետն իր աշխատանքային գործունեությունը սկսել է որպես թատրոնի ռեժիսոր և սցենարիստ։ 2004 թվականին իր «Սիրահարվածները» պիեսի բեմադրող ռեժիսորն էր, որի գլխավոր դերակատարը Նումի Ռապասն էր[1]։ 2006 թվականին նա դարձավ շվեդերեն կարճամետրաժ «Ստուգարք» (Godkänd) ֆիլմի ռեժիսորը։
2009 թվականին նա իր առաջին «Մաքրություն» լիամետրաժ ֆիլմի ռեժիսորն էր, որը նկարահանվել էր իր գրված պիեսի մոտիվներով, Կատարինի դերում Ալիսյա Վիկանդերն էր[2]։ Այդ աշխատանքի համար 2010 թվականին Լանգսետը ստացավ «Guldbagge Award for Best Screenplay» մրցանակը (լավագույն սցենար), ինչպես նաև մրցանակ ստացավ լավագույն ռեժիսոր անվանակարգում[3]։
2013 թվականի «Hotell» կատակերգություն դրաման ներկայացված էր Տորոնտոյի կինոփառատոնին «Contemporary World Cinema» (ժամանակակից համաշխարհային կինոարվեստ)։ Այդ ֆիլմում նկարահանվել է նաև Ալիսյա Վիկանդերը։ Լանգեստի այդ ֆիլմը առաջադրվել է 2014 թվականի «Guldbagge Award for Best Screenplay» (լավագույն սցենար) մրցանակաբաշխության։
Իր հաջորդ ֆիլմը կոչվում է «Էյֆորիա», որում Ալիսյա Վիկանդերը նկարահանվել է Եվա Գրին և Շառլոտա Ռեմփլինգի հետ։ Այս դրամայում ներկայացված է իրավիճակ, որն անցկացվում է «Էֆթանազիա երևակայական կլինիկայում»[4]։ «Էյֆորիա» ֆիլմը ռեժիսորի անգլերեն լեզվով առաջին աշխատանքն էր։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ստուգարք»(Godkänd), 2006
- «Մաքրություն», 2010
- «Հյուրանոց», 2013
- «Էյֆորիա», 2017
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The Swedish Film Database». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Saito, Stephen. «TIFF '13 INTERVIEW: LISA LANGSETH CHECKS INTO "HOTELL"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Simon, Alissa. «Film Review: 'Hotell'». Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «INTERVIEW: LISA LANGSETH WANTS TO DO IT ALL». Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լիզա Լանգսետ Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզա Լանգսետ» հոդվածին։ |
|