Լեոնիդ Յուրովսկի
Լեոնիդ Յուրովսկի Леонид Юровский | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1884 Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 17, 1938 (53 տարեկան) Ռուսաստան |
Գերեզման | Կոմունարկայի կրակահրապարակ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն[1] |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ (1908) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1] |
Գիտական ղեկավար | Alexander Alexandrovich Chuprov? և Լույո Բրենտանո |
Պարգևներ | Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան |
Լեոնիդ Նայմովիչ Յուրովսկի (Леонид Наумович Юровский, հոկտեմբերի 24, 1884, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 17, 1938, Կոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս տնտեսագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Օդեսսայի 2-րդ գիմնազիան։ Սովորել է Պետերբուրգի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, Մյունխենի համալսարանում և Բեռլինի համալսարանում, որտեղ պաշտպանել է դոկտորական դիսերտացիա։ 1907-1918 թթ․ թղթակցել է մոսկովյան «Ռուսական ազդագրեր» թերթին։ Դասավանդել է քաղաքական տնտեսություն Մոսկվայի առևտրային համասլարանում և տնտեսական քաղաքականություն Մոսկվայի Շանյավսկովի անվան քաղաքային ազգային համալսարանում, աշխատել է Սարատովի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետում որպես դեկան, եղել է Կենտրոնական վիճակագրական կառավարման գրասենյակի միջազգային վիճակագրության բաժնի վարիչ, համարվել է ֆինանսների ժողովրդական կոմիսարիատի անդամ։
1930 թվականին ձերբկալվել է «Աշխատանքի գյուղացիական կուսակցության» գործով, իսկ 1832 թվականին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման Միասնական պետական քաղաքական կառավարման անդամների կողմից։ 1934 թվականին հիվանդության պատճառով ազատվել է։ Բացի այդ՝ նրան արգելվել է ապրել 15 խոշոր քաղաքներում։ Նա բնակություն հաստատեց Սերեդա գյուղում, որտեղ աշխատում էր որպես հաշվապահ։ 1936 թ․ վերջում ստացավ Մոսկվայում ապրելու թույլտվություն։ Ապրուստը վաստակում էր թարգմանություններով, աշխատում էր Հյուսիսային ծովային ճանապարհի տնտեսագիտական բաժնի խորհրդատու[2]։ 1937 թ դեկտեմբերի 27-ին նորից ձերբակալվեց։ 1938 թվականի սեպտեմբերի 17-ին դատապարտվել է հակահեղափոխական գործունեության մեղադրանքով և նույն օրը գնդակահարվել է։ Թաղվել է «Կոմունարկա» կրակային գերեզմանոցում։ Արդարացվել է 1963 թ․ հունիսի 1-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի կողմից[3]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կինը՝ Ռոզա Կարպովնա,
- Որդին՝ Յուրին, զոհվել է պատերազմի ժամանակ[2]։
Աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Der russische Getreideexport, seine Entwickelung und Organisation» (1910)
- «Ակնարկներ գնային տեսության մասին » (1919)
- «Դրամական բարեփոխումների ճանապարհին» (1924)
- «Խորհրդային միության արտարժույթի խնդիրները և քաղաքականությունը» (1925)
- «Մեր տնտեսական վիճակը և տնտեսական քաղաքականության անմիջական հանձնարարությունները» (1926)
- «Դրամավարկային քաղաքականության ժամանակակից խնդիրները» (1926)
- «Խորհրդային իշխանության դրամավարկային քաղաքականությունը. 1917—1927» (1928)
- «Վարկային քաղաքականության հիմունքներ» (1929)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յուրովսկի Լեոնիդ Նայումովիչ (Ինքնակենսագրություն)։ «Ռուսական ազդագրեր»։ 1863—1913. Հոդվածների ժողովածու, Մոսկվա, 1913 թ, հոդված 212
- Լ. Ն. Յուրովսկիի կենսագրությունը
- Լ. Ն. Յուրովսկին Օդեսսայում, «Ռուսական ազդագրեր», 7 մարտ 1915 թ,
- Լ. Ն. Յուրովսկի. Տպավորություններ, 1916—1918 թթ հոդվածներ, Մոսկվա, «Մեդիում». 2010
- Ն. Յուրովսկի։ Դրամաշրջանառության կարգավորումը։ «Ֆինանսական թերթ», 22 փետրվար 1925 թ, № 44, հոդված 2(չաշխատող հղում)
- Լ. Ն. Յուրովսկի։ Տնտեսական ծրարգրերի վերանայում։ «Տնտեսական կյանք», 17 նոյեմբոր 1925 թ, № 262, հոդված 2-3
- Լ. Ն. Յուրովսկի։ Արտահանման և ներմուծման ծրագիր։ «Ֆինանսական թերթ», 14 օգոստոս 1926 թ, № 185, հոդված 1
|
- Հոկտեմբերի 24 ծնունդներ
- 1884 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սեպտեմբերի 17 մահեր
- 1938 մահեր
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ԽՍՀՄ-ում գնդակահարվածներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Ռուս տնտեսագետներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Օդեսա քաղաքում ծնվածներ