Jump to content

Լազանյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լազանյա
lasagne
Իտալիա
Ծագում
Ենթատեսակմակարոնով ուտեստ
Առաջացման երկիրԻտալիա Իտալիա
 Lasagne (layered dish) Վիքիպահեստում

Լազանյա (իտալ.՝ lasagne, Իտալերեն արտասանություն՝ [laˈzaɲɲe]), քառակուսի կամ ուղղանկյուն մակարոնեղենից պատրաստված իտալական ուտեստ՝ լցոնված բեշամել սոուսով, լազանյայի խմորե թերթիկներով և պարմեզան պանրով։ Ըստ տարածաշրջանի՝ լցոնման բաղադրամասերը կարող են տարբերվել՝ միս, լոլիկ, սպանախ, այլ բանջարեղեն, բոլոնյան սոուս, մոցարելա պանիր կամ ռիկոտա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լազանյայի ամենահին հայտնի բաղադրատոմսերը նկարագրված են Նեապոլյան երկու խոհարարական գրքերում՝ Anonimo Meridionale (1238-1239) և Liber de Coquina (1304-1314)։ Ուտեստը հայտնի է դարձել և տարածվել ոչ միայն Իտալիայում, այլև ամբողջ աշխարհում։ Առաջին լազանյաները պատրաստվել են ջեռոցներում առանց բռնակ հատուկ թավաներում, որտեղ տեղավորել են որոշակի քանակությամբ խմորի բարակ շերտեր՝ լցոնված սոուսով և պարմեզան պանրով։ Լիգուրիայում ավանդական լազանյայի ռագուի հետ միասին սկսեցին ավելացնել սոուսներ (օրինակ՝ պեստո)։ Երբեմն, ավելացնելով սպանախի սոուս, լազանյայի խմորը ներկում էին վառ կանաչ։

16-րդ դարում լազանյայի բաղադրատոմսը փոխառվեց և վերափոխվեց՝ լեհական խոհանոցում դառնալով լազանկի։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լազանյա բառը ի սկզբանե նկարագրել է կաթսան, որի մեջ պատրաստվում է ուտելիքը։ Սակայն, ենթադրվում է, որ ուտեստը ծագել է Իտալիայում, «լազանյա» բառը գալիս է հունարեն «λάσανα» («լասանա») կամ «λάσανον» («լասանոն»), որը նշանակում է «տաք ափսե» կամ «տեղադրել զամբյուղի մեջ»։ Հետագայում բառը փոխառվել է հռոմեացիների կողմից որպես «lasanum», որը նշանակում է «ճաշ եփելու կաթսա»։ Իտալացիներն այս բառը օգտագործեցին լազանյա ուտեստի համար։

Ըստ մեկ այլ տեսության՝ «լազանյա» բառը գալիս է հունարեն λάγανον («լագանոն») բառից, որը նշանակում է հարթ շերտերով մակարոնի խմոր։

Խմորի առանձնահատկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լազանյայի խմոր պատրաստվում է մակարոնեղենի ալյուրից, որը պատրաստվում է բացառապես ցորենի կարծր տեսակից։

Խմորի շերտերն արտադրվում են նույն ձևով, ինչպես մակարոնի շերտերը և վաճառվում են չոր խմորի տեսքով։

Ժամանակակից խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից լազանյան պատրաստվում է խմորի մի քանի շերտերից, որոնցից յուրաքանչյուրի վրա լցնում են միջուկը և բեշամել սոուսը։ Միջուկի համար կարելի է օգտագործել աղացած միս[1]՝ վրան քերած պանիր։ Մոցարելա պանիրը կարելի է փախարինել այլ պանիրներով՝ սուլուգունի կամ բրինզա[2]։ Ուտեստը թխում են ջեռոցում 220 աստիճանով, հետո իջեցնում ջերմաստիճանը մինչև 180 աստիճան և թխում 30-35 րոպե[3]։

Լազանյան մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարֆիլդ կատուն համանուն կոմիքսում հանդես է գալիս որպես լազանյայի սիրահար։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լազանյա՝ տոնական և առօրյա սեղանների համար
  2. В компании с лазаньей. // The New Times, 23.06.2008
  3. «Ինչպես պատրաստել մսով լազանյա». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լազանյա» հոդվածին։