Իտալա-ալժիրական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտալա-ալժիրական հարաբերություններ
Իտալիա և Ալժիր

Իտալիա

Ալժիր

Իտալա-ալժիրական հարաբերություններ, դիվանագիտական հարաբերություններն Ալժիրի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության և Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության միջև։ Այս պետությունների միջև երկկողմ հարաբերություններն ունեն խոր պատմական ակունքներ։ Ալժիրի հյուսիսային հատվածը նախկինում ներառված է եղել Հռոմեական կայսրության մեջ՝ համարվելով իտալական պետականության անբաժանելի մաս։ Ժամանակակից Ալժիրի տարածքում գտնվող Ջեմիլա և Տիպասա հռոմեական հնավայրերը ներառված են Ալժիրում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ[1]։ Իտալիայի և Ալժիրի բնակիչների միջև հնուց ի վեր գոյություն են ունեցել առևտրային հարաբերություններ։

Ներկայումս Իտալիան և Ալժիրը բարեկամական պետություններ են։ Ալժիրը հավատարմագրել է իր դեսպանին Հռոմում, իսկ Իտալիան՝ քաղաքամայր Ալժիրում։ Ե՛վ Իտալիան․ և՛ Ալժիրը Միջերկրածովյան միության լիիրավ անդամներ են։

Պատմական առնչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական կայսրության կողմից Հյուսիսային Աֆրիկայում մեծ ազդեցություն ունեցող Կարթագենի նվաճումից հետո, հռոմեացիների վարչակարգը տարածվում է ժամանակակակից Ալժիրի տարածքում ևս։ Այդ ժամանակներից ի վեր Իտալիան կարողացել է Ալժիրի հյուսիսում տարածել իտալերեն լեզուն և իտալական մշակույթը։

Ժամանակակից հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալժիրի քաղաքացիական պատերազմի ժամանակ Իտալիան վերջինիս ցույց է տալիս աջակցություն՝ ձգտելով տարածաշրջանում կայունության և համերաշխության հաստատմանը։ Իտալիան մեծ զինակցություն է ցույց տվել Ալժիրի կառավարությանը հատկապես իսլամիստների ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի ժամանակ։

Իտալիայի նախկին վարչապետ Մատտեո Ռենզիի խոսքերով Ալժիրի և Իտալիայի հարաբերությունները «ռազմավարական» են[2]։ Իտալիան և Ալժիրը ձգտում են խորացնելու երկու երկրների միջեւ կապը, մասնավորապես՝ տնտեսական և էներգետիկ համագործակցությունները[3][4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Իտալիայի և Ալժիրի դրացիական հարաբերություններն ունեն պատմական ենթատեքստ».
  2. «Ալժիրի հետ հարաբերությունների էությունն ըստ Իտալիայի կառավարության». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 13-ին.
  3. «Իտալա-ալժիրական համագործակցությունների շրջանակը». 2017 թ․ սեպտեմբերի 5.
  4. «Իտալիան հույս ունի ամրապնդել իր տնտեսական հարաբերություններն Ալժիրի հետ». All Africa. 2015 թ․ փետրվարի 2.
  5. «Էներգետիկ արդյունաբերությունն՝ Իտալիայի և Ալժիրի մերձեցման հիմք». 2012 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]