Իվտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Իվտո
ֆր.՝ Yvetot[1]
ֆր.՝ Yvetot-la-Montagne[2]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես7,47 կմ²
ԲԾՄ146 մետր
Բնակչություն11 385 մարդ (հունվարի 1, 2021)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ76190[4]
Պաշտոնական կայքyvetot.fr(ֆր.)
Իվտո (Ֆրանսիա)##
Իվտո (Ֆրանսիա)

Իվտո (ֆր.՝ Yvetot, ֆրանսերեն արտասանութամբ՝ ​), համայնք Ֆրանսիայի հյուսիսային մասում՝ Նորմանդիա երկրամասի Ծովամերձ Սեն դեպարտամենտի Ռուանի շրջանի կենտրոնում։ Գտնվում է երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 145 կիլոմետր դեպի հյուսիս, շրջանի վարչական կենտրոն Ռուան քաղաքից 37 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Զբաղեցնում է 7,47 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 11.725[5]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվտոյի Սուրբ Պետրոս եկեղեցին

Իվտոյի անվան ծագումը պարզ չէ, սակայն փաստագրված է, որ 14-16-րդ դարերում տեղի իշխաններին կոչում էին Իվտոյի թագավորներ։ Իվտոն առաջին անգամ հիշատակվել է 1021 թվականին այն հողերի թվում, որոնք դուքս Ռիչարդ II-ը նվիրաբերել է Սեն-Վադրիլի աբբայությանը։ Իվտոն հիշատակվում է նաև ուտոպիստ փիլիսոփա Ժան Մելիեի Կտակարանում։ Այնտեղ ասվում է, որ տեղի թագավորը միակն է, որը լեռից տեսնում է իր ամբողջ թագավորությունը։

17-դարում Իվտոն ծաղկում է ապրել շնորհիվ առևտրային արտոնությունների և այստեղ բացված ջուլհակների գործարաների։1940 թվականին գրեթե ամբողջությամբ ավերվել է և վերակառուցվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Մինչև 2015 թվականը գտնվել է Վերին Նորմանդիա երկրամասի, այնուհետև՝ միասնական Նորմանդիա երկրամասի կազմի մեջ[6]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության զբաղվածության կառուցվածքը․

  • գյուղատնտեսություն - 0,6%
  • արդյունաբերություն - 5,1%
  • շինարարություն - 4,6%
  • առևտուր, տրանսպորտ և ծառայություններ - 46,7%
  • պետական և քաղաքային ծառայություններ - 43,1%

2010 թվականին քաղաքի 7.439 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչներից տնտեսական ակտիվություն են դրսևորել 5433-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 73,0 %, իսկ 1999 թվականին եղել է 68,8 %)։ Աշխատանքում ներգրավված են եղել 4.696-ը (2470 տղամարդ և 2226 կին), 737-ը գրանցված են եղել որպես գործազուրկ (310 տղամարդ և 427 կին)։ Ոչ ակտիվ 2006 բնակիչներից 707-ը եղել են սովորողներ, 618-ը՝ թոշակառուներ, իսկ 681-ը չեն աշխատել այլ պատճառներով[7]։

Այդ նույն տարում համայնքում հաշվվել է հարկման ենթակա 5.412 տնային տնտեսություն՝ 11.359 բնակչով։ Ընդ որում՝ յուրաքանչյուր հարկատուի միջին եկամուտը կազմել է 16.915 եվրո[8]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իվտոյում է գտնվում ժամանակակից Սուրբ Պետրոս եկեղեցին, որը կառուցվել է 1949-1956 թվականներին՝ 1940 թվականին ավերված հին եկեղեցու տեղում։ 1046 մ² մակերեսով վիտրաժը ամենամեծն է Եվրոպայում։
  • Այստեղ է գտնվում նաև Փղոսկրյա իրերի թանգարանը։
  • Դյուֆե առանձնատունը կառուցվել է 1612թվականին։ Ներկայումս այն համերգների և թատերական փառատոնների անցկացման վայր է

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները

[9]:

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվտոն բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[10].

Հայտնի բնիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռայմոնդ Դելանդ (1825-1890)՝ դրամատուրգ, բեմադրիչ և Փարիզի Վոդևիլ թատրոնի ռեժիսոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Code officiel géographique
  2. http://cassini.ehess.fr/cassini/fr/html/fiche.php?select_resultat=41419
  3. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  4. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  5. «Кількість населення у 2011 році». INSEE. Վերցված է 28 вересня 2014-ին.(ֆր.)
  6. Виписка з протоколу Ради міністрів 18.06.2014 Національних зборів Франції(ֆր.)
  7. «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 15 листопада 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково)
  8. «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 18 жовтня 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.
  9. «Population selon le sexe et l'âge...2006» [Населення за статтю та віком...2006] (фр.). INSEE. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Découvrir Yvetot: Nos villes jumelles». yvetot.fr (ֆրանսերեն). Yvetot. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվտո» հոդվածին։