Իպրի մահուդագործների պալատ
Իպրի մահուդագործների պալատ | |
---|---|
Երկիր` | ![]() |
Ճարտարապետական ոճ` | Գոթական ճարտարապետություն |
![]() | |
![]() |
Իպրի մահուդագործների պալատ, Եվրոպայի խոշորագույն աշխարհիկ, գոթական կառույցներից մեկը՝ կառուցված 1200 թվականից մինչև 1304 թվականը կառուցված։ 70 մետր բարձրությամբ բեֆուրայի շինարարությունն ավարտվել է 1230 թվականին։ Բելգիական և ֆրանսիական այլ բեֆուրաների հետ միասին այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ՝ ID 943—010[1] համարի ներքո։
Հրդեհ 1914 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/27/Brand-van-de-Lakenhallen-Ieper.jpg/200px-Brand-van-de-Lakenhallen-Ieper.jpg)
Մահուդագործների պալատն Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում ամբողջությամբ ոչնչացվեց և վերստեղծվեց միայն 1967 թվականին։ Շենքի հիմքում այսօր էլ նկատելի են մահուդագործների պալատի քարերը։
Մահուդագործների պալատն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]
Այսօր մահուդագործների պալատում տեղակայված է In Flanders Fields թանգարանը, որը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններին։ Թանգարանի անվանումը վերահղում է Իպրի մոտ մարտնչած կանադացի ռազմական բժիշկ և պոետ Ջեն ՄքՔրեյի (1872-1918) բանաստեղծությանը։
- In Flanders fields the poppies blow
- Between the crosses, row on row
- That mark our place; and in the sky
- The larks, still bravely singing, fly
- Scarce heard amid the guns below.
- We are the dead. Short days ago
- We lived, felt dawn, saw sunset glow
- Loved, and were loved, and now we lie
- In Flanders fields.
- Take up our quarrel with the foe:
- To you from failing hands we throw
- The torch; be yours to hold it high.
- If ye break faith with us who die
- We shall not sleep, though poppies grow
- In Flanders fields.
Բանաստեղծության առաջին տունը՝ Ա. Յարոյի թարգմանությամբ.
![]() |
Ամենուր կակաչները թախծի մոմերով են այրվում,
Պատերազմի ժամանակ այրված ֆլանդերյան դաշտերում, Գորշ խաչերի մոտ, որոնք հարևանությամբ են կանգնած, Այն վայրերում, որտեղ մեր աճյունն է թաղված։ |
![]() |
Այս բանաստեղծությունները ոգեշնչել են ամերիկացի պրոֆեսոր Մոյնու Միքայելին՝ օգտագործելու կակաչը՝ ի նշան Առաջին համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակի, և ավելի լայն՝ որպես առհասարակ բոլոր պատերազմներում զոհվածների։ Այսօր այդ ավանդույթը գոյություն ունի Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում[2], Բելգիայում։
Մահուդագործների պալատի բեֆուրայի մեջ կա մի կարիլիոն, որն ունի 49 զանգակ և ընդհանուր առմամբ 11 892 կգ է կշռում։ Կարիլիոնը քառորդ ժամը մեկ կատարում է 17-րդ դարի «Het Iepers Tuindaglied» երգը, որը նկարագրում է Իպրի՝ 1383 թվականի[3] պաշարումը։
Կատվային շքերթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իպրի ավանդական «կատվային շքերթի» (հոլ.՝ Kattenstoet) կուլմինացիան կատուների նետումն է բեֆուրայի վերին հարկից. 12-րդ դարից սկսած և նույնիսկ մինչև 1817 թվականը այդ նպատակի համար օգտագործվում էին իրական կենդանիներ, 1955 թվականին ավանդույթը վերականգնվեց, սակայն կենդանի (շնչավոր) կատուների փոխարեն սկսեցին կիրառել փափուկ խաղալիքներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Список ЮНЕСКО ID 943/943bis
- ↑ «День поминовения». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Iper, ô Iper, hoe toont gy u verheugt. (Liedeken van den Thuyndag, 1383)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ypres: The Cloth Hall from Trabel.com
- Description and picture gallery from Belgiumview
- In Flanders Fields Museum