Իդա Մաք-Քինլի
Իդա Մաք-Քինլի | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և նախագահ |
Ծննդյան օր | հունիսի 8, 1847[1][2][3] |
Ծննդավայր | Կանտոն, Օհայո, ԱՄՆ[4] |
Վախճանի օր | մայիսի 26, 1907[1][2][3] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Կանտոն, Օհայո, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Հայր | James Asbury Saxton?[5] |
Մայր | Kate Dewalt?[5] |
Ամուսին | Ուիլիամ Մաք-Քինլի |
Զավակներ | Katherine McKinley?[2] և Ida McKinley?[2] |
Ինքնագիր | |
Իդա Մաք-Քինլի (անգլ.՝ Ida Saxton McKinley, հունիսի 8, 1847[1][2][3], Կանտոն, Օհայո, ԱՄՆ[4] - մայիսի 26, 1907[1][2][3], Կանտոն, Օհայո, ԱՄՆ[4]), ԱՄՆ նախագահ Ուիլիամ Մաք-Քինլի կինը և ԱՄՆ առաջին տիկին 1897 թվականից մինչև 1901 թվականը։
Մանկություն և ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իդան ծնվել է Օհայո նահանգում, բանկիր Ջեյմս Սաքստոնի և Քեթրին Դեուոլթ-Սաքսթոնի ընտանիքում։ Նրա պապը՝ Ջոն Սաքսթոնը, 1815 թվականին հիմնել է կանտոնի առաջին թերթը՝ The Repository-ը[6][7]։
Ուիլյամ Մաք-Քինլին, 27 տարեկան հասակում, ամուսնացել է Իդա Սաքստոնի հետ[8]։ Հարսանիքից հետո զույգը ապրել է հարսնացուի ծնողների տանը։
Հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունենալով փխրուն և նյարդային բնավորություն, տիկին Մաք-Քինլին վերջնականապես կոտրվեց իր մոր և երկու մանկահասակ երեխաների մահից։ Նրա մոտ էպիլեպսիայի նոպաներ են եղել, և նա լիովին կախվածություն է ունեցել ամուսնուց[9]։ Նրա նոպաները երբեմն տեղի են ունեցել աշխարհիկ միջոցառումներում, օրինակ՝ Մաք-Քինլիի առաջին պարահանդեսում՝ մարզպետի պաշտոնում։ Մինչև կյանքի վերջ լինելով հաշմանդամ՝ նա միշտ եղել է հողաթափերով։
Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իդան և Ուիլյամը ունեցել են երկու երեխա (երկուսն էլ մահացել են մանուկ հասակում).
- Քեթրին Մաք-Քինլի (1871 թվականի դեկտեմբերի 25 — 1875 թվականի հունիսի 25), մահացել է որովայնային տիֆից։
- Իդա Մաք-Քինլի (1873 թվականի ապրիլի 1 — 1873 թվականի օգոստոսի 22)։
ԱՄՆ առաջին տիկին[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախագահ Մաք-Քինլին նախազգուշական միջոցներ է ձեռնարկել իր կնոջ համար։ Ավանդույթի համաձայն, պաշտոնական ճաշերին նա նստած էր նրա կողքին, այլ ոչ թե սեղանի մյուս ծայրին։ Հեռագրեր ստանալիս նա նստած էր նրա կողքին[10]։ Իդայի բոլոր պարտականությունները ստանձնել է Ջեննի Տաթլ Հոբարտը՝ փոխնախագահ Գարեթ Հոբարտի կինը։
Միսիս Մաք Քինլին 1901 թվականին ամուսնու հետ մեկնել է Կալիֆոռնիա, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով Սան Ֆրանցիսկոյում տուրը չեղյալ է հայտարարվել[11]։
Կյանքի վերջին տարիներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
1901 թվականի սեպտեմբերին Բուֆալոյում իր ամուսնու սպանությունից հետո Իդա Մաք Քինլին կորցրել է ապրելու կամքը։ Ամուսնու հուղարկավորությանը նա ներկա չի գտնվել։ Իր կյանքի մնացած վեց տարիները քույրն էր հոգ տանում նրա մասին։ Իդա Սաքստոն Մաք-Քինլին մահացել է 1907 թվականի մայիսի 26-ին Օհայոում[12]։
Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տունը, որտեղ Իդան անցկացրել է մանկությունը, պահպանվել է։ Բացի այդ, պահպանվել է այն տունը, որտեղ Մաք-Քինլիի ամուսիններն ապրել են 1878-1891 թվականներին[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Caroli B. B. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #1055024433 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ «Ida Saxton McKinley biography». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Ida Mckinley
- ↑ «NationMaster — Encyclopedia: Ida Saxton McKinley». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Ida McKinley (American first lady)» (անգլերեն).
- ↑ «Ida McKinley Biography — Biography.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Mrs. McKinley in a Critical Condition». The New York Times. 1901 թ․ մայիսի 16. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Ida Saxton McKinley: Biography from Answers.com
- ↑ «Saxton McKinley House». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Մաք-Քինլի» հոդվածին։ |
|
|