Իգոր Լիսովսկի (ռուս.՝ Игорь Олегович Лисовский, հոկտեմբերի 12, 1954(1954-10-12), ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդ, հանդես է եկել մենասահքում և զուգասահքում։ Իրինա Վորոբյովայի հետ 1981 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, նույն 1981 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն։ Միջազգային դասի ԽՍՀՄ սպորտի վարպետ։ 90-ականների սկզբներին մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ աշխատում է որպես մարզիչ «Creve Coeur Figure Skating Club»-ում[1]։