Jump to content

Ժոզե Ագուաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզե Ագուաշ
պորտ.՝ José Águas
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ժոզե Պինտու դի Կարվալյու Սանտուշ Ագուաշ
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 9, 1930(1930-11-09)[1]
Ծննդավայր Լոբիտու, Benguela Province, Անգոլա
Մահվան ամսաթիվ դեկտեմբերի 10, 2000(2000-12-10) (70 տարեկան)
Մահվան վայր Լիսաբոն, Պորտուգալիա
Հասակ 181 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1944-1948 Պորտուգալիա Լուզիտանու դու Լոբիտու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1948—1950 Պորտուգալիա Լուզիտանու դու Լոբիտու ? (?)
1950—1963 Պորտուգալիա Բենֆիկա 281 (290)
1963-1964 Ավստրիա Աուստրիա Վիեննա 7 (2)
1950-1964 Ամբողջ կարիերայում 288 (292)
Ազգային հավաքական
1951 Պորտուգալիա Պորտուգալիա Բ 1 (3)
1952-1962 Պորտուգալիա Պորտուգալիա 25 (11)
Մարզչական կարիերա
1967-1968 Պորտուգալիա Ատլետիկո
1968-1968 Պորտուգալիա Լեյշոյնշ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ժոզե Պինտու դի Կարվալյու Սանտուշ Ագուաշ (պորտ.՝ José Pinto de Carvalho Santos Águas, նոյեմբերի 9, 1930(1930-11-09)[1], Լոբիտու, Benguela Province, Անգոլա - դեկտեմբերի 10, 2000(2000-12-10), Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, հանդես է եկել հարձակվողի դիրքում։

Կարիերայի մեծ մասը անցկացրել է «Բենֆիկայում», բարձրագույն դիվիզիոնում անկացրած 13 մրցաշրջաններից 12-ում խփելով 18-ից ոչ պակաս գոլ[2][3]։

Ֆուտբոլային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լոբիտուում, Պորտուգալական Արևմտյան Աֆրիկա, Պորտուգալական կայսրություն, սպիտակ գաղութաբնակիչների ընտանիքում։ Ագուաշը իր ֆուտբոլային կարիերան սկսել է տեղական «Լուզիտանու դի Լոբիտու» ակումբում, որտեղ խաղացել է մինչև 1950 թվականը, իսկ 1950-1963 թվականներին խաղացել է «Բենֆիկայում» և ձեռք է բերել ակումբի լեգենդի կարգավիճակ։

«Բենֆիկայի» հետ նա հինգ անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն (1955, 1957, 1960, 1961 և 1963 թվականներին) և յոթ անգամ գավաթը, նաև հինգ անգամ դարձել է ազգային առաջնության լավագույն ռմբարկու։ Նախքան Էյսեբիոյի Լիսաբոն տեղափոխվելը նա ամենամեծ դերն էր խաղում «Բենֆիկայի»՝ Եվրոպական չեմպիոնների գավաթի նվաճման գործում՝ 1961 թվականին «Բարսելոնայի» (3-2), հաջորդ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» (5-3) դեմ խաղերում նա խփել է խաղերի առաջին գոլերը և, թիմի ապագա ավագը, 1963 թվականին չկարողացավ թիմին հասցնել ոսկե հեթ-թրիկի՝ 1-2 հաշվով պարտվելով «Միլանին» (նա ուղղակի չէր խաղում)։

Պորտուգալիայի հավաքականում Ագուաշը դեբյուտել է 1952 թվականի նոյեմբերի 23-ին, Ավստրիայի դեմ խաղում, որն ավարտվել է ոչ ոքի՝ 1-1, ընդհանուր առմամբ խաղացել է 25 խաղ՝ խփելով 11 գոլ։ 1962 թվականի մայիսի 17-ին նա վերջին անգամ է հավաքականի մարզահագուստով հայտնվել խաղադաշտում, իսկ խաղն ավարտվել է Բելգիայից կրած պարտությամբ (1-2)։

«Բենֆիկայից» հեռանալուց հետո՝ 33 տարեկանում Ագուաշը ևս մեկ մրցաշրջան խաղաց Վիեննայի «Աուստրիա» ակումբում, իսկ կարիերան ավարտվեց հաջորդ ամռանը։ Մահացել է 2000 թվականին՝ Պորտուգալիայի մայրաքաղաքում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագուաշի որդին, Ռույը, նույնպես ֆուտբոլիստ է եղել և խաղացել է որպես հարձակվող, հանդես է եկել «Բենֆիկայում» և Պորտուգալիայի հավաքականում։ Նաև խաղացել է «Պորտուում»՝ առաջնության երկու մրցաշրջաններում խփելով 30 գոլ։

Նրա աղջիկը՝ Ելենա Մարիան (Լենա դ’Ագուա) 80-ականների փոպ երգչուհի է[2][4][5]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բենֆիկա»
  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա[6] 1960–61, 1961–62
  • Պրեմիեր դիվիզիոն (5)[6]՝ 1954–55, 1956–57, 1959–60, 1960–61, 1962–63
  • Պորտուգալիայի գավաթ (7)[6]՝ 1950–51, 1951–52, 1952–53, 1954–55, 1956–57, 1958–59, 1961–62

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարիտիմու»
  • Մադեիրա Չեմպիոնշիպ՝ 1966–97
  • Մադեիրա Գավաթ՝ 1966–97
«Ատլետիկո»
  • Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոն՝ 1967–68

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրեմիեր Լիգայի ռմբարկու՝ 1951–52, 1955–56, 1956–57, 1958–59, 1960–61
  • Եվրոպայի գավաթի լավագույն ռմբարկու՝ 1960–61
  • Պորտուգալիայի գավաթի լավագույն ռմբարկու՝ 1950–51, 1952–53, 1954–55, 1957–58

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 «O senhor Águas» [Mister Águas] (Portuguese). Visão. 2011 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Portugal – All-Time Topscorers». RSSSF. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  4. «"O Luís Pedro [Fonseca] é que tinha tudo na cabeça. Ele era o doutrinador" – recorde entrevista com Lena d'Água em 2010» ["Luís Pedro [Fonseca] was the one that had everything in his head. He was the indoctrinator" – remember interview with Lena d'Água in 2010] (Portuguese). Blitz. 2010 թ․ հունիս. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Rui Águas e Kelvin: eles contam como se decide um Clássico» [Rui Águas and Kelvin: they will tell you how to decide a classic] (Portuguese). Mais Futebol. 2015 թ․ ապրիլի 23. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 6,2 «Bicampeões para a história» [Back-to-back champions for the ages]. Visão (Portuguese). Portugal: Impresa Publishing. 2015 թ․ մայիս. էջ 44. ISSN 0872-3540. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզե Ագուաշ» հոդվածին։