Jump to content

Ժառանգություն կուսակցություն (Հայաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժառանգություն (այլ կիրառումներ)
Ժառանգություն կուսակցություն
Ժառանգության
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան
ԱռաջնորդՐաֆֆի Հովհաննիսյան
Հիմնադրված2002
Գաղափարախոսությունազատականություն, ազգային լիբերալիզմ, հայկական ազգայնականություն, պրո-եվրոպեականություն և լիբերալ ժողովրդավարությունը
ԿրոնքՀայ Առաքելական Եկեղեցի
ՇտաբԵրևան, Հայաստան
ԹերթԺառանգություն
Միջազգային պատկանելությունԵվրոպական ժողովրդական կուսակցություն
ՀՀ Ազգային ժողով
0 / 131
Կայքheritage.am
 Heritage (party) Վիքիպահեստում

Ժառանգություն, Հայաստանում գործող կուսակցություն, որը հիմնել է Րաֆֆի Հովհաննիսյանը 2002 թ.-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժառանգություն» կուսակցությունը իր ստեղծումից ի վեր հանդես է գալիս որպես ընդդիմադիր կուսակցություն։ 2007 թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում այն ժամանակ դեռ քիչ հայտնի կուսակցությանը հաջողվեց ձեռք բերել 7 պատգամավորական մանդատ։ 2008 թ. նախագահական ընտրություններում կուսակցությունը սատարեց Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, իսկ 2009 թ-ին համագործակցելով Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ՝ դեմ արտահայտվեց հայ-թուրքական արձանագրություններին։ 2012 թ․ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ մասնակցել է ԱԺ ընտրություններին՝ ունենալով խմբակցություն։ 2013 թ․ առաջադրել է Րաֆֆի Հովհաննիսյան թեկնածությունը Նախագահի պաշտոնում։ 2014-2015 թթ․ եղել է ոչ իշխանական եռյակի անդամ։ 2017 թ․ մասնակցել է ԱԺ ընտրություններին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով։ 2018 թ․ մասնակցել է թավշյա հեղափոխությանը։ 2018 թ․ Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Րաֆֆի Հովհաննիսյան թեկնածությունը։ Հրաժարվել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժառանգություն» կուսակցության ամենօրյա ղեկավարումը իրականացնում է համագումարի կողմից ընտրված վարչությունը, որը բաղկացած է 11 անդամներից։ Վարչության նախագահը Անդրանիկ Գրիգորյանն է, փոխնախագահը՝ Նարինե Դիլբարյանը, գլխավոր քարտուղար՝ Վանիկ Ալեքսանյանը։ Կուսակցությունը կազմում ունի 46 տարածքային ստորաբաժանում։ Բացի վերջիններից կուսակցությունում գործում են նաև մի շարք հանձնախմբեր և միություններ։ «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական կառույցը ՀԱՅՔ երիտասարդական-ուսանողական միությունն է։ Ժառանգության 2019 թ. համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.

Ժառանգության 2014 թ. համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.

Ժառանգության 2012 թ. հունիսի 2-ի համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.

Ժառանգության 2010 թ.-ի համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.

Ժառանգության ԱԺ խմբակցությունն ունի հետևյալ կազմը(2012-ից).

Ժառանգության ԱԺ խմբակցությունն ունի հետևյալ կազմը (2007-2012).

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]