Աշխատակցել է կոմունիստական մամուլին, հեղինակ է խաղաղության և ժողովուրդների բարեկամության գաղափարները մասսայականացնող հանրամատչելի զավեշտանկարների և թերթ–ամսագրային գրաֆիկայի։ Էֆֆելի գծանկարները աչքի են ընկնում պարզ ու լակոնիկ ոճով, հումորի անմիջականությամբ և այժմեականությամբ։ Պարգևատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի ոսկե մեդալով (1953)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 102)։