Ժան Էսկարդի
Ի ծնե | ֆր.՝ Jean François Marie Aicardi[1] |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1926[2][1] |
Ծննդավայր | Rambouillet[1] |
Մահացել է | օգոստոսի 3, 2015[3][2][1] (88 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի բժշկական ֆակուլտետ |
Մասնագիտություն | մանկական նյարդաբան |
Պարգևներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ |
ժան Ֆրանսուա Մարի Էկարդի (ֆր.՝ Jean François Marie Aicardi; նոյեմբերի 8, 1926[2][1], Rambouillet[1] - օգոստոսի 3, 2015[3][2][1], Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ[1]), ֆրանսիացի բժիշկ, ժամանակակից մանկական նյարդաբանության հիմնադիրներից մեկը[4], որը նկարագրել է Էսկարդի համախտանիշը 1969 թվականին և Էսկարդի-Գուտեր համախտանիշը 1984 թվականին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1945 թվականից սովորել է Փարիզի բժշկական ֆակուլտետում, 1951 թվականից եղել է Փարիզի «Սալպետրիեր» հիվանդանոցի ինտերն Ռայմոն Գարսենի ղեկավարությամբ և Հիվանդ երեխաների հիվանդանոցում Ստեֆան Տեֆրիի ղեկավարությամբ։ 1955 թվականին պաշտպանում է ատենախոսությունը Փարիզի բժշկական ֆակուլտետում, 1955-56 թվականներին անցել է ստաժավորում ԱՄՆ-ում՝ Բոստոնի բժշկական կենտրոնում։ Ֆրանսիա վերադառնալուց հետո աշխատել է բժշկական տարբեր բուժական ու հետազոտական հիմնարկություններում, որ մասնագիտացված էին մանկական նյարդաբանության բնագավառում։ 1991 թվականին դարձել է այդ կազմակերպության պատվավոր նախագահը։
1970 թվականին հրավիրվել է Օքսֆորդ՝ մասնակցելու Եվրոպայի մանկական նյարդաբանության խմբի հետազոտական խմբի առաջին ժողովին. 1973 թվականին այն վերակազմավորվել է Եվրոպայի մանկական նյարդաբանության ֆեդերացիայի, որն իր մասնաճյուղերն ունի շատ երկրներում։ 1991 թվականին Ժան Էսկարդին դարձել է այդ ֆեդերացիայի պատվավոր նախագահը[5][6]։
1999 թվականին ստեղծել և խմբագրել է Epileptic Disorders գիտական ամսագիրը[5]։
Հետազոտել է երեխաների մոտ էպիլեպսիա ու նյարդաբանական խանգարումներ առաջացնող ժառանգական շեղումների վաղ ախտորոշման եղանակները[6]։
Հեղինակել է ավելի քան 250 աշխատություններ՝ նվիրված մանկական նյարդաբանությանը[5]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ (13 հուլիսի, 2009)[7]
- Մանկական նյարդաբանության նիդերլանդական միության Կորնելիա դե Լանգեի մեդալ (1985)
- Մանակական նյարդաբանության ամերիկյան միության Հոուերի մրցանակ (1986)
- Էպիլեպսիայի ուսումնասիրության ամերիկյան միության մրցանակ էպիլեպսիայի հետազոտության համար (1995)[5]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Fichier des personnes décédées
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munk's Roll
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.avis-de-deces.net/f_jean-aicardi-paris-3eme-arrondissement-75003-paris_1989916_2015.html
- ↑ «Jean Aicardi» (անգլերեն). The Times. 2015 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Professor Jean François Marie Aicardi (1926-2015)» (անգլերեն). Official Website of the International Child Neurology Association. 2015 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ 6,0 6,1 Jean-Jacques Chevrie Jean Aicardi // The Founders of Child Neurology / Stephen Ashwal. — Norman Publishing, 1990. — P. 642—647. — 935 p. — ISBN 9780930405267
- ↑ «Décret du 13 juillet 2009 portant promotion et nomination» (ֆրանսերեն). Légiefrance. 2009 թ․ հուլիսի 13. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
|