Ժաննա դ'Արկ (նկար, Բաստիեն Լըպաժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժաննա դ'Արկ
տեսակգեղանկար
նկարիչԺյուլ Բաստիեն Լըպաժ[1]
տարի1879[2]
բարձրություն254 սանտիմետր[3]
լայնություն279,4 սանտիմետր[3]
ուղղությունակադեմիզմ
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[2]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[4] և European Paintings?
Ծանոթագրություններ
 Jeanne d'Arc (Bastien-Lepage) Վիքիպահեստում

«ժաննա դ'Արկ» (ֆր.՝ Jeanne d'Arc, անգլ.՝ Joan of Arc), 1879 թվականին նկարված նկար։ Հեղինակը ֆրանսիացի նկարիչ Ժյուլ Բաստիեն Լըպաժն է(Jules Bastien-Lepage, 1848—1884): Նկարը պատկանում է Նյու-Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին։ Նկարի չափսերն են` 254 × 279,4 սմ [5][6].

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի ազգային հերոսուհու կերպարը Հարյուրամյա պատերազմում 1870-1880-ական թվականներին Ֆրանսիայում դարձել էր խորհրդանիշ։ Դա պայմանավորված էր 1870-1871 թթ. Ֆրանս-պրուսական պատերազմում Ֆրանսիայի պարտությամբ։ Արդյունքում Լոթարինգիան, որտեղ ծնվել էր Ժաննա դ'Արկը, Էլզասի հետ առանձնանում է Գերմանիայից։ Քանդակագործներն ու արվեստագետները ստեղծում են Ժաննա դ'Արկի նոր քանդակներ և նկարներ։

Ժյուլ Բաստիեն Լըպաժը ծնունդով Լոթարինգիայից էր։ 1879 թվականին նա որոշում է փորձել այս կերպարը և նկարում է «Ժաննա դ'Արկ» նկարը[5][6]։

1880 թվականին նկարը ցուցադրվում է Փարիզյան սալոնում։ Նույն տարում նկարը գնում է Էրվին Դեվիսը (Erwin Davis): 1889 թվականից այն հանձնվում է Մետրոպոլիտեն թանգարանին[5]։ Նկարը մասնակցել է Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսին (1889)[5]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է գյուղական պարզ հագուկապով Ժաննա դ'Արկը։ Նա կանգնած է իր հայրական տան բակում։ Ըստ լեգենդի` հենց այստեղ են նրան երևացել Միքայել Հրեշտակապետի, սբ.Եկատերինայի և սբ. Մարգարիտայի տեսիլքները և նրան հաղորդել, որ հենց իրեն է վիճակված ճնշել Օռլեանի պաշարումը և ազատագրումը։ Նկարում սրբերի պատկերները երևում են հետևի ֆոնին՝ պատի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.metmuseum.org/art/collection/search/435621
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.metmuseum.org/collection/the-collection-online/search/435621
  3. 3,0 3,1 http://www.metmuseum.org/art/collection/search/435621
  4. http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Joan of Arc, Jules Bastien-Lepage» (HTML). The Metropolitan Museum of Art. Վերցված է 06.12.2013-ին.
  6. 6,0 6,1 «Joan of Arc, 1879, Jules Bastien–Lepage (French, 1848—1884)» (HTML). Heilbrunn Timeline of Art History, The Metropolitan Museum of Art. Վերցված է 06.12.2013-ին.