Թունջելին տեղակայված է Մունզուր և Փյուլումլուր գետերի միախառնումից դեպի հյուսիս։ Քաղաքը կառուցվել է Մունզուրի դաշտում, որը հայտնի է իր բնության հրաշալիքներով։ Քաղաքը շրջափակված է բարձր լեռներով։ 2011 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 32 815 մարդ[2]։ Թունջելիի մարզըԹուրքիայի ամենաքիչ բնակեցված մարզերից է։
Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում Թունջելին (այն ժամանակ կոչվել է Քալան) եղել է Դերսիմի գավառի մի մասը։ 1847 թվականին Դերսիմը դարձել է սանջաք։ Վերջինս վարչական պատմական միավոր, որը ավելի փոքր էր, քան գավառը։ Սանջաքի կենտրոնը եղել է Խոզաթ գյուղաքաղաքը։ Հանրապետության ժամանակաշրջանում Թունջելիի մարզը ձևավորվել է 1935 թվականին։ 1946 թվականին Քալանը վերանվանվել է Թունջելի և դարձել մարզկենտրոն[3]։
Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ։ Ցորենը հիմնական գյուղատնտեսական արտադրանքն է, որով զբաղվում են շրջանում։ Շրջանը հարուստ է նաև քրոմե աղով և մարմարով։ Սակայն հիմնականում արտադրվում է միայն աղ։ Գործում են քիչ քանակությամբ գործարաններ, որոնք թողարկում են գյուղատնտեսական արտադրանք[4]։