Թոուհիդի Թաբարի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թոուհիդի Թաբարի توحیدی طبری | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1964 (59 տարեկան) |
Ծննդավայր | Բաբոլ, Մազանդարան, Իրան |
Քաղաքացիություն | Փարիզ, Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարիչ, դիզայներ, մանրանկարիչ, գրաֆիկական դիզայներ և գեղագիր |
Towhidi Tabari Վիքիպահեստում |
Թոուհիդի Թաբարի (պարս. توحیدی طبری, հունիսի 15, 1964, Բաբոլ, Մազանդարան, Իրան), պարսիկ արվեստագետ, մասնագիտացված վայելչագրության և նկարչության մեջ, այժմ բնակվում է Փարիզում։ Իրանական վայելչագիրների կազմակերպության անդամ է, ինչպես նաև UNESCO-ին կից Գեղարվեստի Միջազգային կազմակերպության, Ֆրանսիայի Արվեստագետների Տան և Իրանական Արվեստի Նախարարության Գեղարվեստի Կենտրոնի անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոուհիդի Թաբարին սկսել է վայելչագրություն սովորել 14 տարեկան հասակում (1977) Մ. Ֆերասատի և Մ. Ֆալլահի հետ իր ծննդավայր Բաբոլում։ Այնուհետև 19 տարեկանում նա ընդունվում է Թեհրանի Վայելչագրության Ինստիտուտը, որտեղ նա սովորում է վարպետներ Ամիրխանի և Քաբոլիի հետ մինչև 1988 թվականը, միաժամանակ ուսումնասիրելով գեղարվեստը, գրաֆիկան և պարսկական ավանդական արվեստները։ Թոուհիդի Թաբարին վայելչագրության մեջ Նաստալիք և Շեկաստեհ ուղղությունների մասնագետ է։ Լինելով ճանաչված միջազգային վայելչագիր, նա 1987 թվականից սկսած կազմակերպել է 50-ից ավելի անհատական ցուցահանդեսներ Ամերիկայում, Ասիայում և Իրանում, ինչպես նաև մասնակցել է 100-ից ավելի ազգային, միջազգային և կոլեկտիվ ցուցահանդեսների։
Նա բազմաթիվ փառատոների դափնեկիր է, այդ թվում՝
- Թեհրանի Ժամանակակից Արվեստների Թանգարանի պարգևագիր, Իրան, 1999
- Լիբանանի Գեղարվեստի Դպրոցի դիպլոմ և շքանշան, 2002
- Նախագահ Ժակ Շիրակի կողմից շնորհակալական նամակ, 2003
- Յեղղ քաղաքի Կայեբոթ շքանշան, 2004
- Զագրեբի Գեղարվեստի Ակադեմիայի պարգևագիր, 2004