Թոմաս Բանդեյ
Թոմաս Ռիչարդ Բանդեյ | |
---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 28, 1948 (75 տարեկան) |
Ծննդավայր | Նեշվիլ, Թենեսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացի |
Մահվան ամսաթիվ | մարտի 15, 1983 |
Մահվան վայր | Օքլայունիոն[1], Տեխաս, ԱՄՆ |
Մահվան պատճառ | ճանապարհատրանսպորտային պատահար |
Պատիժ | չի դատապարտվել |
Սպանություն | |
Զոհերի թիվ | 5 |
Սպանության շրջան | 1979 — 1981 |
Սպանության հիմնական տարածք | Ֆերբենքս, Ալյասկա նահանգ, ԱՄՆ |
Սպանության եղանակ | հրազենի կիրառում |
Զենք | ատրճանակ |
Դրդապատճառ | սեռական խնդիրներ |
Ձերբակալության ամսաթիվ | մահացել է ձերբակալությունից առաջ |
Թոմաս Ռիչարդ Բանդեյ (անգլ.՝ Thomas Richard Bunday, սեպտեմբերի 28, 1948 - մարտի 15, 1983), ամերիկացի սերիական մարդասպան, որը 1979-1981 թվականներին ԱՄՆ Ալյասկա նահանգի Ֆերբենքս քաղաքում իրականացրել է կանանց զանգվածային սպանություններ։ Բանդեյն, սպանություն իրականացնելու ժամանակ, ծառայել է Էյլսոնի ավիաբազայում, որը գտնվում է Ֆերբենքսից ոչ շատ հեռու։ Երկար ժամանակ կասկածի տակ չի եղել։ Միայն մահվանից ոչ շատ առաջ, ոստիկանությունը կարողացել է նեղացնել կասկածյալների շրջանակը և դուրս գալ Թոմաս Բանդեյի հետքի վրա։ Բանդեյի գործի յուրահատկությունն այն է, որ սպանությունների իրականացման մեղքն ընդունելուց հետո, իրավաբանական սխալի պատճառով չի ձերբակալվել և ևս 8 օր մնացել ազատության մեջ, որի ընթացքում, ըստ չհաստատված պատճաների, որևէ ջանք չի գործադրել խուսափելու պատասխանատվությունից[2]։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմաս Բանդեյը ծնվել է 1948 թվականի սեպտեմբերի 28-ին ԱՄՆ Տեխաս նահանգի Նեշվիլ քաղաքում։ Եղել է ընտանիքի երկու երեխաներից կրտսերը։ Ավագ եղբայրը՝ Ռալֆը Թոմասից 15 տարով մեծ է եղել։ Բանդեյի մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել սոցիալապես անապահով պայմաններում։ Բանդեյի հայրը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, տառապել հոգեկան խանգարումներով և բռնությունների է ենթարկել կնոջն ու փոքր որդուն։ 1963 թվականին, հոր մահից հետո[3], Թոմասը հրաժարվել է ներկա լինել հոր հուղարկավորությանը և մի քանի օրով փախել տնից։
Բանդեյը դպրոցում լավ է սովորել, չի եղել աչքի ընկնող աշակերտ, սակայն եղել է շփվող, ունեցել բազմաթիվ ընկերներ և ծանոթներ, վարել դրական կենսակերպ։ 1966 թվականին դպրոցն ավարտելուց հետո՝ Թոմասն ամուսնացել է իր դպրոցական ընկերուհու հետ և 1967 թվականին ծառայության անցել ԱՄՆ ռազմաօդային ուժերում։ Սակայն ընտանեկան կյանքը չի դասավորվել։ 1960-ական թվականների վերջին և 1970-ական թվականների սկզբին Բանդեյը ծառայությունն անց է կացրել Հարավարևելյան Ասիայում։ Այդ ընթացքում կինն այլ տղամարդուց որդի է ունեցել։ Չնայած դրան, Բանդեյը շարունակել է ամուսնական կապի մեջ մնալ նրա հետ, որի արդյունքում նրանք ունեցել են աղջիկ։ Արտամուսնական կապից ծնված տղա երեխայի հետ Թոմասն ունեցել է էմոցիոնալ սառը հարաբերություններ։
1970-ական թվականների կեսերին Թոմաս Բանդեյը հետագա ծառայության է ուղարկվել Ալյասկայի նահանգում գտնվող Էյլսոն ավիաբազա։ Այդ շրջանում Բանդեյի և կնոջ միջև հաստատվել են էմոցիոնալ սառը հարաբերություններ, նրա մոտ ի հայտ են եկել էմոցիոնալ պոռթկումների ախտանիշներ։ Այդ պատճառով սկսել է այցելե հոգեթերապևտի ծառայությունների[4]։
Սպանությունների շարք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպանությունների շղթան սկսվել է 1979 թվականի օգոստոսի 29-ին, երբ կորել է Ֆերբենքսի անհետ կորած 19-ամյա բնակչուհի Գլինդա Սոդեմանը։ Նրա այլանդակված մարմինը հայտնաբերվել է երկու ամիս անց՝ գլխավոր մայրուղու հարևանությամբ գտնվող կածանի մոտ, Ֆերբենքսից 22 մղոն դեպի հարավ։ 1980 թվականի հունիսի 13-ին անհետ կորել է 11-ամյա Դորիս Օերինգը։ Նրա մարմինը գտնվել է մի քանի օր անց։ Մահացածի եղբայրը ոստիկանությանը հայտնել է, որ քրոջ անհետացումից մի քանի օր առաջ նա տեսել է, թե ինչպես է քույրը խոսում անծանոթի հետ։ Վերջիններս նստած են եղել կապույտ ավտոմեքենայի մեջ, իսկ տղամարդը եղել է ռազմաօդային ուժերի համազգեստով[5]։ Դորիս Օերինգի եղբայրը հետաքննությանն օգնել է կազմել հանցագործի ֆոտոռոբոտը[6]։
1981 թվականի հունվարի 31-ին անհետ կորել է 20-ամյա Մառլեն Պետերսը, որը անհետացման օրը փորձել է ավտոստոպով Ֆերբենքսից մեկնել Անքորիջ[7]։ Հինգ շաբաթ անց կորել է նաև 16-ամյա Վենդի Ուիլսոնը։ 1981 թվականի մայիսի 16-ին անհետ կորել է 18-ամյա Լորի Քինգը։ Նրա հայտնաբերումից որոշ ժամանակ առաջ հայտնաբերվել է Մառլեն Պետերսի այլանդակված մարմինը։ 1981 թվականի հոկտեմբերին[8], Էյլաս ավիաբազայից ոչ շատ հեռու, հայտնաբերվել է Լորի Քինգի այլանդակված մարմինը։ Հետաքննության ընթացքում ոստիկանությունը առաջին անգամ եկել է այն եզրակացության, որ, հնարավոր սերիական մարդասպանը կարող է լինել ավիաբազայի զինծառայողներից մեկը[5]։
Բացահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետաքննության ընթացքում ոստիկանության կողմից ստուգվել է Էյլսոն ավիաբազայի ողջ անձնակազմը, ներառյալ աշխատավորներին և զորամասում ծառայող քաղաքացիական մասնագետներին։ 1982 թվականի փետրվարին կասկածյալների թվում հայտնվել են միայն երեք անձինք, որոնք տարբեր ժամանակներում, շեղվող կամ դևիանտ վարքագիծ են ցուցաբերել կանանց նկատմամբ։ Կասկածյալներից մեկը դարձել է Թոմաս Ռիչարդ Բանդեյը։ Այդ ժամանակ Բանդեյը ձգտում էր տեղափոխվել Տեխաս նահանգի Շեպարդ ավիաբազա, որտեղ էլ անցել է ծառայության 1981 թվականի սեպտեմբերից[5]։ Թոմաս Բանդեյը ձերբակալվել է 1983 թվականի մարտի 7-ին։
Նա տեղափոխվել է ոստիկանության բաժին և հարցաքննվել։ Բացի հարցաքննությունից, նրա տանը և մեքենայի խցիկում իրականացվել է խուզարկություն։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են ապացույցներ, որոնք Բանդեյին կապել են Ֆերբենքսում իրականացված սերիական սպանությունների հետ։ Իմանալով այդ մասին՝ Թոմասը նույն օրը խոստովանել է հինգ կանանց և աղջիկների սպանության մեջ և նկարագրել մանրամասները և հանգամանքները։ Հանցագործի վրա փորձել են բարդել նաև 22-ամյա Կասանդրա Գուդվինի սպանությունը, սակայն Բանդեյը կատեգորիկ հրաժարվել է ընդունել այդ սպանության մեղքը[9]։
Բանդեյի կողմից իրականացված սպանությունների մոտիվ եղել են հոգեկան խանգարումները և սեռական կոմպլեքսները[4]։ Չնայած առկա համոզիչ վկայություններին, Թոմաս Բանդեյը չի կալանավորվել և նրան ստիպված բաց են թողել, քանի որ բացակայել է կալանավորման օրդերը[9]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմաս Բանդեյի ձերբակալության օրդերը տրվել է 1983 թվականի մարտի 15-ին։ Այդ օրը Բանդեյը չի ներկայացել ծառայության։ Նա նստել է մոտոցիկլ և մեկնել քաղաքից։ Ուիչիտո Ֆոլս քաղաքից 40 մղոն հեռավորության վրա Բանդեյը դուրս է եկել մայրուղու հանդիպակած երթուղի՝ արդյունքում բախվելով բեռնատարի հետ։ Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում Թոմաս Բանդեյը ստացել է մահացու վիրավորում, որի արդյունքում էլ տեղում մահացել է[10][11]։ Պատահարը հետագայում որակվել է որպես ինքնասպանություն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Thomas Richard Bunday».
- ↑ «Thomas Richard BUNDAY».
- ↑ «Bunday 1983».
- ↑ 4,0 4,1 =Tom Brennan. Murder at 40 Below: True Crime Stories from Alaska }}
- ↑ 5,0 5,1 5,2 «UAA Podcast: True Crime vs Perfect Crime».
- ↑ «Bunday 1983».
- ↑ «Marlene Jean Peters».
- ↑ «Lori Scott King».
- ↑ 9,0 9,1 «Suspect in 5 murders».
- ↑ «Bunday a suspect killed in crash».
- ↑ «Man confessed in 5 slayings killed in crash».