Թմոգվի գյուղի գերեզմանատանը կան հայերեն արձանագրություններով բազմաթիվ տապանաքարեր ու խաչարձաններ։ Խաչքարերից մեկի վրա նշված է ՊԿԶ (1417 թ.)։ Գյուղի մոտ է գտնվում միջնադարյան Հայաստանի լեգենդար բերդերից մեկը՝ Թմբկաբերդը։ Առաջին անգամ Թմբկաբերդը հիշատակվում է X դարի գրավոր աղբյուրներում։
Մոտակայքում պահպանվել են քարանձավային բնակավայրեր (Բերիսխևի և Բերդախան)։ Գյուղից հարավ, Կուր գետի ձախ ափին գտնվում է Վարձիա քարանձավային վանական համալիրը, իսկ քիչ հեռու մեկ այլ քարանձավային համալիր՝ Վահանավանքը (Վանիս Քվաբեբի)։