Թիմ Գան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիմ Գան
անգլ.՝ Tim Gunn
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 29, 1953(1953-07-29)[1] (70 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԿորկորանի արվեստի և դիզայնի քոլեջ
Մասնագիտությունստեղծագործական տնօրեն, համալսարանի դասախոս, հագուստ ձևագծող, հնչյունավորող, լուսանկարիչ, նորաձևության դիզայներ, reality television participant, գրող, դերասան և հեռուստացույց արտադրող
ԱշխատավայրՓարսոնս դիզայնի դպրոց
Պարգևներ և
մրցանակներ
 Tim Gunn Վիքիպահեստում

Թիմոթի Մաքքենզի Գան (անգլ.՝ Timothy MacKenzie Gunn, հուլիսի 29, 1953(1953-07-29)[1], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի հեռուստահաղորդավար և նորաձևության խորհրդատու, ով առավել հայտնի է Project Runway շոուով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմոթի Գանը ծնվել է Վաշինգտոնում, ՀԴԲ գործակալ Ջորջ Ուիլիամ Գանի և գրադարանավարուհի Նենսիի ընտանիքում[2][3]։ Ավարտել է Կորկորանի արվեստի և դիզայնի քոլեջը, որտեղ մասնագիտացել է քանդակագործության մեջ[4]։ 2009 թվականինին քոլեջը նրան շնորհել է պատվավոր դոկտորի կոչում[5]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմոթի Գանը 1982 թվականից աշխատել է Փարսոնսի դիզայնի դպրոցում։ 1989 թվականից 2000 թվականներին նա աշխատել է որպես դեկան, որից հետո ղեկավարել է այս հաստատությունը։ 2007 թվականին նա տեղափոխվել «Liz Claiborne, Inc.» ընկերություն՝ ստանձնելով ստեղծագործական տնօրենի պաշտոնը[6]։

2004 - 2018 թվականներին Թիմոթի Գանը Հայդի Կլումի հետ միասին վարել է Project Runway հայտնի ռեալիթի շոուն և մասնակիցների մենթորն է եղել[7]։ 2007 թվականին նա վարել է իր սեփական «Style Guide with Tim Gunn» հաղորդումը (անգլ.՝ Tim Gunn's Guide to Style):

Գանը նկարահանվել է «Տգեղ Բեթթին», «Բամբասկոտը» և «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» հեռուստասերիալների մի քանի դրվագներում և «Սեքսը մեծ քաղաքում» և «Սմուրֆիկները» ֆիլմերում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանը համասեռամոլ է[8]։ Նա սիրահարված էր իրեն դավաճանած զուգընկերոջը, որի հետ նա կենակցել էր 1980-ականների սկզբին։ Այդ ժամանակից ի վեր Գանն ասեքսուալ է, քանի որ վախենում է ՄԻԱՎ-ով վարակվելուց[9][10][11]։

Ապրում է Մանհեթենում[12]։

Դեմ է հագուստի արտադրության մեջ մորթու օգտագործմանը[13][14]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանն ու համահեղինակները հրատարակել են նորաձևության վերաբերյալ հինգ գիրք։

  • Gunn, Tim; Moloney, Kate (2007), Tim Gunn: A Guide to Quality, Taste & Style, Harry N. Abrams, Inc., ISBN 0-8109-9284-1
  • Gunn, Tim; Calhoun, Ada (2010 թ․ սեպտեմբեր), Gunn's Golden Rules: Life's Little Lessons for Making It Work, Gallery Books, ISBN 1-4391-7656-6
  • Gunn, Tim (2011 թ․ մայիս), Shaken, Not Stirred, Tim Gunn, ASIN B004UN4L9E — эксклюзив для Amazon Kindle.
  • Gunn, Tim; Calhoun, Ada (2012 թ․ սեպտեմբեր), Tim Gunn's Fashion Bible: The Fascinating History of Everything in Your Closet, Gallery Books, ISBN 978-1-4516-4387-9
  • Gunn, Tim (2015 թ․ մարտ), Tim Gunn: The Natty Professor: A Master Class on Mentoring, Motivating, and Making It Work!, Gallery Books, ISBN 978-1476780061

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Tim Gunn». Biography.com. A&E Networks. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 02.04.2019-ին.
  3. «Not My Job: Project Runway's Tim Gunn Gets Quizzed On Terrible Fashion». Վերցված է 02.04.2019-ին.
  4. Randy Shulman (2007 թ․ սեպտեմբերի 26). «Naked Gunn: Bravo's style maven and gay icon, Tim Gunn». Metro Weekly. Վերցված է 02.04.2019-ին.
  5. «Corcoran Gallery of Art». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին.
  6. «Liz Claiborne Press Release». Liz Claiborne, Inc.: Press Release. 2007 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 02.04.2019-ին.
  7. Heidi Klum and Tim Gunn Leave 'Project Runway' for Amazon Prime Video project
  8. Hernandez, Greg (2010 թ․ սեպտեմբերի 12). «Tim Gunn's revealing People interview: "When I was seventeen, I'd made a serious suicide attempt"». greginhollywood.com. Վերցված է 02.04.2019-ին.
  9. «Celebrities who've gone without sex for a while». pagesix.com. 2017 թ․ հոկտեմբերի 21.
  10. Lynch, Rene (25.01.2012). «Tim Gunn's 29 years of celibacy: Yes, it's unusual, expert says». Los Angeles Times. Վերցված է 02.04.2019-ին.
  11. Lynch, Rene (2012 թ․ հունվարի 25), «Tim Gunn's 29 years of celibacy: Yes, it's unusual, expert says», Los Angeles Times, Վերցված է 02.04.2019-ին
  12. McClear, Sheila. «'Project Runway' mentor takes no prisoners». New York Post. Արխիվացված է օրիգինալից 02.04.2019-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 10-ին.
  13. «Fashion Victims, Narrated by Tim Gunn». Petatv.com. Վերցված է 02.04.2019-ին.
  14. «The Discerning Brute Chats With Tim Gunn About Going Fur Free». 2009 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 02.04.2019-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմ Գան» հոդվածին։