Թիմորյան ծով (ինդոն.՝ Laut Timor, պորտ.՝ Mar Timor - նարնջագույն ծով), ծով Հնդկական օվկիանոսում։ Գտնվում է Ավստրալիայի և Թիմորի միջև։ Ջրային տարածքի մակերեսը կազմում է 432 հազար կմ²։ Գերակշռում են 200 մետրանոց խորությունները, առավելագույնը 3310 մետր։ Ծովի խոշորագույն ծովախորշն է Ժոզեֆ-Բոնապարտը։