Թերեզա Ֆոուլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թերեզա Ֆոուլեր
Ծնվել էապրիլի 22, 1967(1967-04-22) (57 տարեկան)
ԾննդավայրԻլինոյս, ԱՄՆ
Մասնագիտությունվիպասան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունRock Island High School?
Ժանրերսիրավեպ

Թերեզա Էնն Ֆոուլեր (անգլ․ Therese Anne Fowler) (ապրիլի 22, 1967(1967-04-22), Իլինոյս, ԱՄՆ), ժամանակակից ամերիկյան գրող է։ Առավել հայտնի է իր 2013 թվականին տպագրված Զ։ Վեպ Զելդա Ֆիցջերալդի մասին աշխատանքով։ Այս վեպն ադապտացվել է հեռուստասերիալի համար Killer Films և Amazon Studios ընկերությունների կողմից, Քրիստինա Ռիչին և Դևիդ Հոֆլինը խաղացել են Զելդա և Սքոթ Ֆիցջերալդների դերերը։ Զ։ Ամեն ինչի սկիզբը հեռուստասերիալը հեռարձակվել է 2017 թ.-ի հունվարի 27-ին[1][2]։

2018 թվականի հոկտեմբերի 16-ին լույս կտեսնի Ֆոուլերի նոր վեպը՝ A Well-Behaved Woman. գիրքը պատմում է Ալվա Սմիթի մասին, ով ամուսնանում է Ուիլյամ Կ․ Վանդերբիլդի հետ և սկսում Վանդերբիլդների դինաստիան[3]։

Առաջին ամուսնությունից Ֆոուլերը երկու որդի ունի։ Այժմ նա ամուսնացած է գրող Ջոն Կեսսելի հետ։ Նրանք ապրում են Հյուսիսային Կարոլինայում[4]։

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զ։ Վեպ Զելդա Ֆիցջերալդի մասին (Z : a novel of Zelda Fitzgerald, 2013), տպագրվել է St. Martin's Press-ի կողմից, ISBN 9781250028655, ըստ WorldCat-ի առկա է 828 գրադարաններում[5]։ Թարգմանվել է 20-ից ավել տարբեր լեզուներով[4]։
  • Ցուցադրում (Exposure, 2011), Ballantine Books, ըստ WorldCat-ի առկա է 507 գրադարաններում[5]
  • Վերամիավորում (Reunion, 2009), Ballantine Books, ըստ WorldCat-ի առկա է 848 գրադարաններում[5]
  • Հուշանվեր (Souvenir, 2008), Ballantine Books, ըստ WorldCat-ի առկա է 1187 գրադարաններում[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]