Թեհրանյան տաբու
Տեսակ | կինոնկար |
---|---|
Ժանր | դրամա |
Գործողության վայր | Թեհրան |
Ռեժիսոր | Ալի Սուզանդեհ[1] |
Սցենարիստ | Ալի Սուզանդեհ |
Պրոդյուսեր | Ալի Սամադի Ահադի և Antonin Svoboda? |
Երաժշտություն | Ali N. Aşkın? |
Օպերատոր | Մարտին Գշլախտ |
Խմբագիր | Անդրեա Մերտենս |
Երկիր | Գերմանիա և Ավստրիա |
Լեզու | պարսկերեն |
Ընկերություն | coop99? |
Դիստրիբյուտոր | Cirko Film[2] |
Տևողություն | 96 րոպե[3] |
Թվական | նոյեմբերի 16, 2017[4], մայիսի 20, 2017[5][6], դեկտեմբերի 1, 2017[7][8] և հոկտեմբերի 27, 2017[2] |
Բյուջե | 2 000 000 € |
Թեհրանյան տաբու (անգլ.՝ Tehran Taboo), գերմանա-ավստրիական անիմացիոն դրամատիկական ֆիլմ, Ալի Սուզանդեհի դեբյուտային խաղարկային ֆիլմը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի մայիսի 20-ին, Կաննի կինոփառատոնի ժամանակ, որտեղ ներկայացվել է «Քննադատության շաբաթ» մրցութային ծրագրին[9]։
Ֆիլմը պատմում է չորս երիտասարդ մարդկանց` երեք ազատամիտ կանանց ու մի երաժիշտ տղայի մասին, որոնց ճանապարհները խաչվում են արգելքներով լի Թեհրանում։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էլմիրա Ռաֆիզադեհ` Փարի
- Զառա Ամիր Էբրահիմ` Սառա
- Արաշ Մարանդի` Բաբակ
- Բիլալ Յաշար` Էլիաս
- Նեգար Մոնա Ալիզադեհ` Դոնյա
- Պայամի Մաջլեսի` Ահմադ
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ նկարահանելու գաղափարը ռեժիսոր Ալի Սուզանդեհը հղացել է Քյոլնի մետրոյում, երբ լսել է երկւ երիտասարդ իրանցիների խոսակցություն, որի ընթացքում նրանք քննարկել են իրենց սեռական կյանքը։ Նրանցից մեկը պատմում էր մի կնոջ մասին, որը Թեհրանի փողոցներում մարմնավաճառությամբ էր զբաղում` միևնույն ժամանակ դայակություն էր անում փոքրիկ որդուն։ Ես մտածեցի սրա մասին և սկսեցի սցենար գրել», բացատրել է Սուզանդեհը[10]։
Կինոնկարը նկարահանվել է Վիեննայում։ Ֆիլմը նախ նկարահանվել է կենդանի դերասաների մասնակցությամբ, այնուհետև համակարգչով վերամշակվել է ու վերածվել մուլտֆիլմի[10][11]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Թեհրանյան տաբու» ֆիլմը քննադատների կողմից արժանացել է դրական արձագանքների։ The Hollywood Reporter-ի մեկնաբան Դեբորա Յանգը Սուզանդեհի աշխատանքն անվանել է «համարձակ, սակայն նաև` ինչ-որ չափով խրատական դեբյուտ»։ «Բոլոր տեսարանները տեղի են ունենում Իրանում անձնական կյանքի հանդեպ կրոնական ու քաղաքական ճնշումների շուրջ... և չնայած ֆիլմի բաց մոտեցումը թարմացնում է, սակայն չափազանց ջերմեռանդության զգացումը չի լքում», գրում է Յանգը[9]։
Պարգևներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևների և առաջադրումների ցանկ | |||||
---|---|---|---|---|---|
Կինոմրցանակ | Արարողության ամսաթիվ | Անվանակարգ | Առաջադրվող(ներ) | Արդյունք | Մեկն. |
Կաննի կինոփառատոն | 25 մայիսի, 2017 | The Nespresso Grand Prize | «Թեհրանյան տաբու» | Առաջադրում | [12][13] |
28 մայիսի, 2017 | «Ոսկե տեսախցիկ» | Առաջադրում | |||
Անիմացիոն կինոյի միջազգային փառատոն Անսիում | 17 հունիսի, 2017 | Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ | «Թեհրանյան տաբու» | Առաջադրում | [14] |
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Թեհրանյան տաբու» ֆիլմի համաշխարհային պրեմիերան «Tehran Taboo» միջազգային անվամբ կայացել է 2017 թվականի մայիսի 20-ին, Կաննի կինոփառատոնին։ Նախագիծը փառատոնի ողջ պատմության ընթացքում դարձել է առաջին մուլտֆիլմը, որը ցուցադրվել է «Քննադատության շաբաթվա» շրջանակներում։ Քանի որ ֆիլմը դեբյուտային էր, այն պայքարել է նաև «Ոսկե տեսախցիկ» մրցանակի համար[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.hollywoodreporter.com/review/tehran-taboo-review-1005818
- ↑ http://www.filmstarts.de/kritiken/255698.html
- ↑ http://www.filmportal.de/film/teheran-tabu_e942503ecd054fce8e2529dca8c2840e
- ↑ http://www.imdb.com/title/tt5584796/releaseinfo
- ↑ https://www.filminstitut.at/de/teheran-tabu/
- ↑ http://www.filmfonds-wien.at/filme/teheran-tabu/kino
- ↑ 9,0 9,1 Deborah Young (20 мая 2017). «'Tehran Taboo': Film Review Cannes 2017» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 26 мая 2017-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 Scott Roxborough (17 мая 2017). «Cannes Hidden Gem: 'Tehran Taboo' Takes Animated Look at Iran» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 26 мая 2017-ին.
- ↑ Birgit Heidsiek (3 июня 2015). «Ali Soozandeh's Tehran Taboo enters production» (անգլերեն). Cineuropa. Վերցված է 26 мая 2017-ին.
- ↑ Elsa Keslassy (21 апреля 2017). «Cannes Critics' Week Unveils Full Lineup of 56th Edition» (անգլերեն). Variety. Վերցված է 26 мая 2017-ին.
- ↑ Rebecca Ford (25 мая 2017). «Cannes: 'Makala' Tops Critics' Week Awards» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 26 мая 2017-ին.
- ↑ Rhonda Richford (24 мая 2017). «'Despicable Me 3,' 'Animal Crackers' to Debut at Annecy Fest» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 27 мая 2017-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեհրանյան տաբու» հոդվածին։ |
|