Թեհրանի տանիքները
Թեհրանի տանիքները անգլ.՝ Rooftops of Tehran | |
---|---|
Հեղինակ | Մահբոդ Սերաջի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Իրան |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | 2009 |
Թեհրանի տանիքները, Մահբոդ Սերաջիի գրած վեպը, որը հրատարակվել է New American Library-ի կողմից 2009 թվականի մայիսին։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրապարակվելուց հետո «Թեհրանի տանիքները» վեպն արժանացավ քննադատների գնահատանքին՝ որպես Indie Next Notable[1] և ընտրվեց Ամերիկյան գրավաճառների ասոցիացիայի կողմից «Լավագույն դեբյուտ» անվանակարգում[2]։ « Թեհրանի տանիքները» Վիլլանովայի համալսարանի «Մեկ գիրք» ծրագրի ընտրությունն էր[3], հայտնվել է Բրոուարդ քոլեջի 2010 թվականի Գարնանային գրական փառատոնի եզրափակչում[4] և ընտրվել Էրլհամ քոլեջի «Առաջին տարվա փորձառության» ծրագրի շրջանակում[5]։
Գիրքը ճանաչվել է 2009 թվականի լավագույն 25 գրքային ակումբների ֆավորիտներից մեկը[6] և San Francisco Chronicle's-ի՝ Bay Area-ի լավագույն 50 նշանավոր գրքերից մեկը[7]։
Վեպը թարգմանվել է 22 լեզուներով[8]։
Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրանի ընդարձակ մայրաքաղաք Թեհրանի միջին խավի մի թաղամասում 17-ամյա փաշա Շահեդն անցկացնում է 1973 թվականի ամառը տանիքում՝ լավագույն ընկեր Ահմեդի հետ։ Այստեղ նա երազում է իր ապագայի մասին և պայքարում մի գաղտնիքի դեմ։ Դա իր սերն է հարևանուհու՝ գեղեցկուհի Զարիի հանդեպ, որը ծնվելուց ի վեր նշանված էր Փաշայի ընկերոջ և դաստիարակի, համալսարանի ուսանող և քաղաքական ակտիվիստ բժշկի հետ։ Չնայած Փաշայի մեղքի զգացումին, երկար ու շոգ ամառային օրերը զույգի անհաստատ հարաբերությունները վերածում են հարուստ զգացմունքային կապի։ Բայց նրանց կատարյալ, գողացված ամառվա երանությունը հանկարծակի փշրվում է մեկ գիշերվա ընթացքում, երբ փաշան ակամա առաջնորդում է շահի գաղտնի ոստիկանությանը դեպի բժշկի թաքստոցը։ Բռնության հետևանքները փաշային և նրա ընկերներին սթափեցնում են իրականության մեջ և ստիպում գիտակցել, թե ինչպիսին է կյանքը հզոր ու դաժան բռնակալի իշխանության ներքո։ Այս իրադարձությունները Զարիին ստիպում են ընտրություն կատարել, որից փաշան գուցեև չկարողանա երբևէ ուշքի չգալ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Indie Next Notable
- Outstanding Debut Category by ABA
- ne Book Villanova Արխիվացված 2005-10-30 Wayback Machine
- Broward College wRites of Spring 2010 Արխիվացված 2015-09-23 Wayback Machine
- Top 25 Book Club List for 2009 Արխիվացված 2010-08-12 Wayback Machine
- 50 Notable Bay Area Books of 2009
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Rooftops of Tehran Official Website
- Brown & Miller Literary Associates
- Radio Times with Marty Moss-Coane - NPR
- San Francisco Chronicle Review of Rooftops of Tehran
- Interview with Mahbod Seraji on Milwaukee Sentinel
- Minneapolis Star Tribune
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The June 2009 Indie Next List Preview». 2009 թ․ մայիսի 7.
- ↑ «The Fall 2009/Winter 2010 Indie Next List for Reading Groups». 2009 թ․ սեպտեմբերի 21.
- ↑ «One Book Villanova». www.villanova.edu. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Announcements». www.broward.edu. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Penguin Author Events, Awards, and News - 11/08/10 - Penguin Community Blog post». community.penguin.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «ReadingGroupGuides.com - Best of List: New Favorites - Find a Guide». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «50 notable Bay Area books of 2009». 2009 թ․ դեկտեմբերի 20.
- ↑ «Rooftops of Tehran». Rooftops of Tehran. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 13-ին.