Jump to content

Թեթրի Ծղարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Թեթրի Ծղարո
վրաց.՝ თეთრი წყარო
Զինանշան

ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեՔվեմո Քարթլի
ՄունիսիպալիտետԹեթրի Ծղարոյի
Այլ անվանումներԲելի կլյուչ
Տվյալ կարգավիճակում1966 թվականից
ԲԾՄ1180 մետր
Բնակչություն4427 մարդ (2023)[1]
Ազգային կազմվրացիներ
Կրոնական կազմՎրաց ուղղափառ եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Թեթրի Ծղարո (Վրաստան)##
Թեթրի Ծղարո (Վրաստան)

Թեթրի Ծղարոն (վրաց.՝ თეთრი წყარო), քաղաք է Վրաստանի հարավում, Քվեմո Քարթլի երկրամասում, Թեթրի Ծղարոյի մունիցիպալիտետի վարչական կենտրոնը, Թրիալեթի լեռնաշղթայի հարավային լանջին, Թբիլիսիից 59 կմ հարավ–արևմուտք։ Թեթրի Ծղարոյով է անցնում Թբիլիսի–Մառնեուլի–Ծալկա խճուղին։ Բնակչությունը՝ 4427 մարդ (2023)[1]։ Կան պանրի և պահածոների գործարաններ։ Ունի միջնակարգ դպրոցներ, գրադարան, կուլտուրայի տուն, 2 կինոթատրոն, հիվանդանոց։ 1930–41-ին տպագրվել է «Կոլխոզային ուղի» հայերեն թերթը։ Հայերը եկել են Բասեն, Լոռի, Խաչեն գավառներից և Էրզրումի նահանգից։ Քաղաքի շրջակայքում կան պատմական հուշարձաններ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեթրի Ծղարո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 161