Թաթուլ Հակոբյան (լրագրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թաթուլ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թաթուլ Հակոբյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 29, 1969(1969-12-29) (54 տարեկան)
ԾննդավայրԴովեղ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1995)
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրԱլիք Մեդիա, Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոն և Երևանի պետական համալսարան
 Tatul Hakobyan Վիքիպահեստում

Թաթուլ Աշիկի Հակոբյան (դեկտեմբերի 29, 1969(1969-12-29), Դովեղ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, 5 գրքերի հեղինակ[1]։

«Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն»-ի հիմնադիր և համակարգող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հայկական ԽՍՀ Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղում[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Դովեղի 8-ամյա, ապա Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։

1990-1995 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

1987-1989 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։

Լրագրողական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է «Անկախություն» (1991-1995), «Երկիր» (1998-2000), «Ազգ» (2000-2005) թերթերում, Հայաստանի Հանրային ռադիոյում (2005-2008), «The Armenian Reporter» անգլալեզու շաբաթաթերթում (2006-2009), Ավստրալիայի SBS հանրային ռադիոյում (2006-2012), Բեյրութի «Ազդակ» օրաթերթում (2005-2016)։

2009-ից մինչև 2021 թվականը աշխատել է «Սիվիլիթաս» հիմնադրամի Սիվիլնեթ կայքում որպես լրագրող[3]։

2010 թվականից մի քանի տարի դասավանդել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում՝ «Ռադիովարպետություն» առարկան։

2014 թվականին «Հայկական ուսումնասիրությունների Անի հիմնադրամի» համակարգողն է[4]։

2021-2023 թվականների աշխատել է Ալիք Մեդիա հարթակում։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին հրապարակել է իր առաջին գիրքը՝ «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր», որը տպագրվելուց ի վեր ունեցել է հայերեն 4 հրատարակություն, ինչպես նաև թարգմանվել է արևմտահայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն և թուրքերեն[5]։

2012 թվականին լույս է տեսել Հակոբյանի «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գիրքը[6], որը ունեցել է անգլերեն երկու հրատարակություն։

2021 թվականին հրապարակվել է Հակոբյանի «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ» գիրքը, որը թարգմանվել է անգլերեն։

2023 թվականին լույս է տեսել նրա «Կարսից Շուշի. ինչու այսպես եղավ» գիրքը։

Փոլ Շահինյանի հետ անգլերենով հրատարակել է «Հերոսների ճամփորդությունը» հատորը։

Դովեղ ֆուտբոլային ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Թաթուլ Հակոբյանը հիմնադրել է մանկապատանեկան «Դովեղ» ֆուտբոլային ակումբը[7][8][9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Լույս է տեսել Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև» գրքի 4-րդ հրատարակությունը» հոդված aniarc.am կայքում, (արխիվացված 18․06․2023 թվականին)։
  2. Թաթուլ Հակոբյանը «goodreads» կայքում
  3. Հակոբյան, Թաթուլ (2021 թ․ փետրվարի 19). «Հրաժեշտ ՍիվիլՆեթին». aniarc.am. Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն. Վերցված է 2021-08-23։-ին.
  4. «Թաթուլ Հակոբյանը` ԱՆԻ կենտրոնի համակարգող». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  5. Թաթուլ Հակոբյան. «Եթե գյուղացին մոլորվում է, ապա կարող է «մոլորվել» նաև ադրբեջանցի դիվերսանտը»
  6. Թաթուլ Հակոբյանի նոր գիրքը՝ «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը»
  7. «Դովեղում ֆուտբոլային ակումբ է բացվում» հոդված tert.am կայքում, (արխիվացված 18․06․2023 թվականին)։
  8. ««Դովեղը» Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել» հոդված sport.news.am կայքում, (արխիվացված 18․06․2023 թվականին)։
  9. «Դովեղում ֆուտբոլային ակումբ է բացվում» հոդված lurer.com կայքում, (արխիվացված 18․06․2023 թվականին)։
  10. ««Դովեղ» ՖԱ-ն հայտարարում է 6-ից 10 տարեկան՝ 2018, 2017, 2016, 2015 և 2014 թթ ծնված դպրոցականների ընդունելություն» հոդված aniarc.am կայքում, (արխիվացված 18․06․2023 թվականին)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]