Jump to content

Թագավորական տան 100-ամյակին նվիրված մեդալ (Նորվեգիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թագավորական տան 100-ամյակին նվիրված մեդալ
նորվ.՝ Kongehusets 100-årsmedalje
Изображение орденской планки
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Տեսակjubilee medal?
Կարգավիճակչի շնորհվում
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ2005
Հերթականություն
Ավագ պարգևH. M. The King's Commemorative Medal in gold?
Կրտսեր պարգևՀակոն VII թագավորի հիշատակին նվիրված մեդալ

Թագավորական տան 100-ամյակին նվիրված մեդալ, Նորվեգիայի պետական պարգև[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական տան 100-ամյակին նվիրված մեդալը հաստատվել է Նորվեգիայի Հարոլդ V թագավորի կողմից 2005 թ.-ի նոյեմբերի 25-ին՝ 100 տարի հետո այն նույն օրից, երբ Նորվեգիայի Հակոն VII թագավորը և իր կինը՝ թագուհի Մոդը ժամանեցին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո։ Մեդալը նախատեսված է թագավորական ընտանիքի անդամներին, պետական պաշտոնյաներին օտարերկրյա դեսպանատների աշխատողներին պարգևատրելու համար[1][2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալը շրջանաձև է և պատրաստված արծաթիցից։ Վերին հատվածում պատկերված է թագավորական զինանշանը։ Դիմային հատվածում պատկերված է Հակոն VII թագավորը, որի ներքևում գրված է «KONGEHUSETS 100 ÅR»: Մեդալի հակառակ կողմի կենտրոնում դուբի տերևներից պատրաստված դափնեպսակ է, որի վերևում վերևից ներքև գրված է «ALT FOR NORGE», «1905-2005»: Մեդալի վերևի հատվածում՝ թագի վրա ամրացված է օղակ, որի միջոցով այն ամրացված է ժապավենին։ Մեդալի ժապավենը մետաքսից է, կենտրոնում կապույտ գույնի, եզրերին սպիտակ ու կարմիր գծերով[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Kongehusets 100-årsmedalje. 2008. Samlerforumet. Accessed November 24, 2015.
  2. 2,0 2,1 Hallberg, Harald. 2012. Norske dekorasjoner. Tildelt med bånd til å bæres på uniform eller sivilt antrekk. Ålgård: Dreyer bok, p. 228.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]