Ընկած մարտիկների հրապարակ
Ընկած մարտիկների հրապարակ | |
---|---|
«Վոլգոգրադ» հյուրանոցը և հուշարձան | |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կենտրոնական շրջան |
Նախկին անվանումներ | Ալեքսանդրյան հրապարակ |
Ստեղծում | 1945 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Մակերես | |
Ընկած մարտիկների հրապարակ (ռուս.՝ Площадь Павших борцов), Վոլգոգրադի կենտրոնական հրապարակը, որը ձևավորվել է նախկին Ալեքսանդրյան հրապարակի տեղում։ Հրապարակի մի մասը զբաղեցնում է կուրակը, որը վերածվում է հերոսների ծառուղու։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկած մարտիկների հրապարակի պատմությունն սկսվում է Ալեքսանդրյան հրապարակից, որը ձևավորվել է ամրոցի պատերի տակ որպես շուկա։ Հետագայում հայտնվել են վաճառականների խանութներ, խանութաշարեր, գինետներ և պանդոկներ։
1888 թվականին առաջ քաշվեց Ալեքսանդր Նևսկու տաճարի կառուցումը՝ երկաթուղային վթարի ժամանակ ցարական ընտանիքի փրկության համար։ 1910 թվականին հրապարակում բացվել է Գոգոլի հուշարձանը, որը 1930-ական թվականներին տեղափոխվել է Կոմսոմոլի այգի։ Բացի այդ, 1915 թվականին վաճառական Ալեքսանդր Ռեպնիկովի միջոցներով կառուցվել է Գիտության և արվեստի տունը (ավելի ուշ` Վոլգոգրադի պետական նոր փորձառական թատրոն)[1]։
1917 թվականի մարտի 5-ին Ալեքսանդրյան հրապարակում տեղական կայազորի զինվորները ողջունեցին ինքնավարության տապալումը։ Հոկտեմբերի 22-ին հրապարակում տեղի ունեցավ մեծ ցույց։
1919 թվականին Ցարիցինը գրավեցին Պյոտր Վրանգելի զորքերը։ 1920 թվականի փետրվարի 8-ին հրապարակում թաղվեցին նկուղներում և ջրհորներում հայտնաբերված 55 անձիք, իսկ փետրվարի 9-ին Ալեքսանդրովյան հրապարակի իրադարձությունների հիշատակին հրապարակը վերանվանվեց Ընկած մարտիկների հրապարակ։ Եղբայրական գերեզմանի վրա տեղադրվել է ոչ մեծ հուշարձան, որը փոխարինվել է Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 40-ամյակի գրանիտե հուշարձանով։
Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ հրապարակը եղել է կատաղի մարտերի վայր։ 1942 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև սեպտեմբերի 27-ը այնտեղ պաշտպանվեցին 62-րդ բանակի 13-րդ գվարդիայի մարտիկները։ 1943 թվականի հունվարի 31-ին հանրախանութի նկուղում գերի է պահվել գերմանական 6-րդ բանակի հրամանատար, մարշալ Ֆրիդրիխ Պաուլյուսը, իր շտաբի հետ միասին, իսկ փետրվարի 4-ին հրապարակում կայացել է ցույց՝ ի պատիվ Ստալինգրադի ճակատամարտի ավարտի։ Ավելի ուշ, Ցարիցինի պաշտպանների գերեզմանի մոտ թաղվել են նաև Ստալինգրադի մարտերում զոհված խորհրդային զինվորները[2]։
1963 թվականի փետրվարի 1-ին Ընկած մարտիկների հրապարակում վառվել է Հավերժական կրակը՝ ի հիշատակ քաղաքի պաշտպանների։
Ընկած մարտիկների հրապարակի և հերոսների ծառուղու մի մասը մշակութային ժառանգության օբյեկտ է՝ «1943 թվականի հունվարի 31-ին Դոնի ռազմաճակատի զորքերը գեներալ-գնդապետ Կոնստանտին Կոնստանտինովիչ Ռոկոսովսկու հրամանատարությամբ Ստալինգրադի շրջակայքում ջախջախել են նացիստական Գերմանիայի զորքերին և բարձրացրել են Հաղթանակի Կարմիր դրոշը»։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ալեքսանդր Նևսկու տաճարը և Գոգոլի հուշարձանը Ալեքսանդրովյան հրապարակում
-
Հանրախանութի շենքը 1942 թվականի հոկտեմբերին
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- В. И. Атопов, В. Е. Масляев, А. Ф. Липявкин. "Волгоград". - "Стройиздат", 1985.
- Н. Т. Морозова, Н. Д. Монахова. "Путеводитель по Волгограду". - Ниж.-Волж. кн. изд-во, 1980. (недоступная ссылка)
- Т. Н. Науменко, И. М. Логинов, Л. Н. Меринова. «Путеводитель по историческим местам города». - "Советская Россия", 1973.
- «Памятники и памятные места Волгограда». - "Универсал", 1991.
- С.А. Аргасцева, Л.В. Гуренко. «Свод историко-архитектурного наследия Царицына-Сталинграда-Волгограда. (1589-2004гг.)». - Панорама, 2004.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Площадь Павших борцов на сайте Фото Волгограда
- Площадь Павших борцов Արխիվացված 2017-07-20 Wayback Machine на сайте Памятники и достопримечательности Волгограда
- Площадь Павших борцов в довоенное время Արխիվացված 2016-03-04 Wayback Machine на сайте dom.v1.ru