Էրեբունի (գրիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրեբունի (այլ կիրառումներ)
Էրեբունի գրիչ, Մոտեգրապա (անգլ.՝ Montegrappa) ընկերության արտադրության սահմանափակ քանակությամբ գրիչների հավաքածու, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Գրիչների հավաքածուն ներառում է երեք գրիչ՝ «Հոգևոր», «Հավերժ» և «Գրական» անվանումներով։ «Հոգևոր» և «Հավերժ» գրիչներն արտադրվել են սահմանափակ քանակությամբ, համապատասխանաբար՝ 100 և 1915 հատ, իսկ «Գրական» գրիչները՝ անսահմանափակ քանակությամբ։ Գրիչներն ինքնահոս են և պատրաստված են ոսկուց, արծաթից և թանկարժեք քարերից։ Գրիչների վրա պատկերված են հայոց պատմությունը և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող տարրեր։ Մտահղացման հեղինակները Գրիգոր Ջաբուրյանն ու Տիգրան Չափլաքյանն են։ Գրիչների պատյանները պատրաստել են լիբանանահայեր Մեսրոպ Թոփալյանը և Կոկո Գարաբեդ Սաքայանը[1]։ Գրիչը ներկայացվել է Շվեյցարիայի Baselworld տոնավաճառում, որը ժամացույցների և ոսկերչական իրերի աշխարհի ամենամեծ տոնավաճառն է[2]։ Առաջին անգամ ներկայացվել են Վատիկանում. առաջին նվեր ստացողներից է եղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Ա-ն[3]։ Գրիչից նվիրվել է նաև Շառլ Ազնավուրին[4]։ Գրիչներին անդրադարձել է The National ամսագիրը[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայկական թեմատիկայով «Էրեբունի» գրիչներն արժեն մինչև 52999 դոլար, а1plus, Մայիս 27, 2015
- ↑ Սահմանափակ քանակության Էրեբունի գրիչները հիշեցնում են Հայոց պատմության մասին. The National, 168.AM, Մայիս 1 2015
- ↑ «Pope Francis presented with Montegrappa Erebouni pen, saatsaat, May 10, 2015». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Krikor K. Jabourian and Dikran A. Tchablakian presented the newly created Erebouni pens to Pope Francis and Charles Aznavour, Company news in Egypt, May 10, 2015
- ↑ Limited edition Erebouni pens a reminder of Armenian history, The National, April 29, 2015, Andrew Scott(անգլ.)