Էվան Միտչել
Էվան Միտչել անգլ.՝ Ewan Mitchell | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1997[1] (27 տարեկան) |
Ծննդավայր | Դերբի, Դերբիշիր, Արևելյան Միդլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] |
Մասնագիտություն | դերասան |
Էվան Միտչել (անգլ.՝ Ewan Mitchell, մարտի 8, 1997[1], Դերբի, Դերբիշիր, Արևելյան Միդլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), անգլիացի դերասան։ Առավել հայտնի է «Վիշապի տունը» հեռուստասերիալում կատարած Էյմոնդ Թարգարիենի դերով[2]։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել և մեծացել է Դերբիում[3][4][5]։ Նա վերապատրաստվել է Նոթինգհեմի կենտրոնական պատանեկան հեռուստատեսային սեմինարում[6]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր դերասանական կարիերան սկսել է 2015 թվականին՝ նկարահանվելով «Կարծրատիպ» և «Հրդեհ» կարճամետրաժ ֆիլմերում։ Հետագայում նկարահանվել է «Պարզապես Չարլի» (2017) և «Բարձրաշխարհիկ կյանք» (2018) ֆիլմերում։ 2022 թվականի նա միացել է Amazon Prime Video հարթակի «Սալթբըրն» ֆիլմի դերասանական կազմին[7]։
Հեռուստատեսությունում իր դեբյուտը կատարել է 2017 թվականին՝ ITV հեռուստաալիքի «Հալկիոնը» դրամայում որպես Բիլլի Թեյլոր։ 2017-2022 թվականներին նկարահանվել է BBC Two և Նեթֆլիքս հարթակների «Վերջին թագավորությունը» պատմական դրամայում որպես Օսֆերթ։ 2019 թվականից նկարահանվում է BBC One հարթակի «Աշխարհը կրակի մեջ» դրամայում որպես Թոմ Բենեթ[8]։
2022 թվականից նկարահանվում է ITV հեռուստաալիքի «Ձգանի կետ» քրեական թրիլլերում որպես Բիլլի Վաշինգտոն։ Նույն թվականին սկսել է նկարահանվել HBO հեռուստաալիքի «Վիշապի տունը» հեռուստասերիալում որպես Արքայազն Էյմոնդ Թարգարիեն։ «Վիշապի տունը» հանդիսանում է «Գահերի խաղը» հեռուստասերիալի փրիքվելը և Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի «Կրակ և արյուն» ֆենտեզի վեպի էկրանավորումը[9][9][10][11][12][13]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշանակում է, որ ստեղծագործությունները դեռ չեն թողարկվել |
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2015 | Կարծրատիպ | Սքոթ Բեմֆորդ | Կարճամետրաժ ֆիլմ |
Հրդեհ | Ջեք | Կարճամետրաժ ֆիլմ | |
2017 | Պարզապես Չարլի | Ջեյսոն | |
2018 | Բարձրաշխարհիկ կյանք | Հեկտոր | |
2019 | Ստալկեր | Որսագող | Կարճամետրաժ ֆիլմ |
ԿԱՈՒ | Սալթբըրն | ԿԱՈՒ | Արտադրության մեջ է[9] |
Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Անվանում | Դեր | Ցանց | Նշումներ |
---|---|---|---|---|
2017 | Հալկիոնը | Բիլլի Թեյլոր | ITV | Գլխավոր դեր |
Գրանչեսթեր | Աբրահամ | ITV | 1 սերիա | |
Բժիշկներ | Գենյեն | BBC One | 1 սերիա («Անվճար ճաշ») | |
2017–2022 | Վերջին թագավորությունը | Օսֆերթ | BBC Two/Նեթֆլիքս | Գլխավոր դեր, 28 սերիա[9] |
2019–ներկա | Աշխարհը կրակի մեջ | Թոմ Բենեթ | BBC One | Գլխավոր դեր, 6 սերիա |
2022–ներկա | Ձգանի կետ | Բիլլի Վաշինգտոն | ITV/Peacock | 3 սերիա |
Վիշապի տունը | Էյմոնդ Թարգարիեն | HBO | Գլխավոր դեր, 3 սերիա[14] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.familysearch.org/ark:/61903/1:1:QVHV-3R4W
- ↑ Murray, Tom (2022 թ․ հոկտեմբերի 12). «'Instant star': House of the Dragon fans praise 'perfect casting' of Ewan Mitchell as Aemond». The Independent (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Wickes, Jade (2022 թ․ դեկտեմբերի 20). «Ewan Mitchell on House of the Dragon's Aemond Targaryen: 'He's a whole other monster'». The Face. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Thompson, Avery (2022 թ․ հոկտեմբերի 9). «Ewan Mitchell: 5 Things To Know About The 'House Of The Dragon' Breakout Playing Adult Aemond». Hollywood Life. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Hunt, El (2022 թ․ հոկտեմբերի 8). «You May Well Recognise House Of The Dragon's Ewan Mitchell». Bustle. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Cast». Fire. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Williams, Jordan (2022 թ․ հոկտեմբերի 14). «Aemond Targaryen Is The Ultimate Payoff To HOTD's Recasting Tricks». ScreenRant (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «An interview with Ewan Mitchell». BBC. 2019 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Williams, Jordan (2022 թ․ հոկտեմբերի 14). «Aemond Targaryen Is The Ultimate Payoff To HOTD's Recasting Tricks». Screen Rant. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Egner, Jeremy (2022 թ․ հոկտեմբերի 9). «'House of the Dragon' Season 1, Episode 8 Recap: Calamitous Ambition». The New York Times. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Sáenz, Lissete Lanuza (2022 թ․ հոկտեմբերի 9). «REVIEW: House of the Dragon Episode 8 Says Goodbye to a King». CBR. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Taylor, Cade (2022 թ․ հոկտեմբերի 10). «House of the Dragon Season 1 Episode 8 Review: The Lord of the Tides». Tell-Tale TV. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Egner, Jeremy (2022 թ․ հոկտեմբերի 23). «'House of the Dragon' Season 1 Finale Recap: The Angriest Dragon». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «House of the Dragon – Character Descriptions». WarnerMedia. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 16-ին.
|