Էռլ Բելլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռլ Բելլ
Ծնվել էհոկտեմբերի 22, 1930(1930-10-22)
ԾննդավայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էապրիլի 3, 1995(1995-04-03) (64 տարեկան)
Մահվան վայրՖլորիդա, ԱՄՆ
ԿրթությունՓիթսբուրգի համալսարան
Մասնագիտությունգործարար

Էռլ Ֆլիգլեր Բելլ (անգլ.՝ Earl Fleegler Belle, հոկտեմբերի 22, 1930(1930-10-22), Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ - ապրիլի 3, 1995(1995-04-03), Ֆլորիդա, ԱՄՆ), 1950-ական թվականներին բաժնետոմսերի ամենամեծ խարդախներից մեկը։ Նա ԱՄՆ-ից փախել է Բրազիլիա, բայց 5,5 տարի անց վերադարձել է և ենթարկվել ազատազրկման՝ արժեթղթերի խարդախության համար։ Երիտասարդ լինելու պատճառով լրատվամիջոցները նրան անվանել են տարբեր մականուններով, այդ թվում՝ «Հրաշք տղա» («Boy Wonder») և «Փիթսբուրգյան հրաշամանուկ» («Pittsburgh Whiz Kid»):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռլ Բելլը ծնվել է Փիթսբուրգում (Փենսիլվանիա)՝ Ջուլիուս Բելլի և Էդիթ Ֆլիգլերի ընտանիքում։ 1951 թվականին Բելլն ամուսնացել է Ֆեյթ Ջոյ Բլումենֆելդի հետ։ 1956 թվականին նա ավարտել է Փիթսբուրգի համալսարանը։ Մյուրեյ և Բերթոն Թալենֆելդ եղբայրների և նրանց հոր՝ Էդվարդի հետ Eastern Investment Development Corp.-ի միջոցով սկսել է մշակել Փենսիլվանիա նահանգի Սոլթսբուրգ թաղամասի վերակառուցման ծրագիրը։ Այնուհետև Բելլը դարձել է Սոլթսբուրգի առաջին ազգային բանկի տնօրենը։ Բելլը և նրա համախոհները 1957 թվականին գնել են Cornucopia Gold Mines-ի հսկիչ փաթեթը (շրջանառվել է Ամերիկյան ֆոնդային բորսայում) և բաժնետոմսերով մեքենայություններ են արել այլ ընկերություններ գնելու համար։ Այդ ժամանակ հոլդինգը կոչվել է General Kinetics: 1958 թվականի ապրիլին Բելլը Նյու Ջերսիում ձեռք է բերել նաև Manufacturers Bank of Edgewater-ի վերահսկիչ բաժնեմասը։ Բանկը սնանկացել է 1958 թվականի հուլիսի 17-ին՝ Բելլի վերահսկվողության տակ գտնվող ընկերություններին 150․000 դոլար կասկածելի վարկեր հայտնաբերելուց հետո[1][2][3]։

Բելլը փախել է Փիթսբուրգից 1958 թվականի հուլիսի 4-ին՝ հանգրվանելով Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ Նա իր հետ տարել է մոտ 1 միլիոն դոլար։ 1958 թվականի հուլիսին Բելին և նրա գործընկեր Միտչել Օստվինդին մեղադրանք է առաջադրվել՝ դավադրության և փոստի միջոցով խարդախության ու գողացված գույքի միջպետական փոխադրման խախտման Դաշնային օրենքների 17 հոդվածով։ Միտչել Օստվինդը վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ 10 ամիս անց և դատապարտվել Edgewater բանկի խարդախության գործով։ Մյուրեյ և Բերթոն Թալենֆելդ եղբայրները 1961 թվականին մեղավոր են ճանաչվել մեղադրանքի 13 կետով և հրաժարվել են պաշտպանությունից 25 այլ մեղադրանքներով, և դատապարտվել են մեկ տարվա ազատազրկման և 20․000 դոլար տուգանքի։ Նրանց հայրը՝ Էդվարդը, ստացել է փորձարկման ժամկետ[4]։

Բրազիլական դատարանը Բելլին մեղադրանք է առաջադրել խարդախության համար՝ անարժեք չեկեր տալու հետ կապված, և 1963 թվականի դեկտեմբերին նա ինքնակամ վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ[5]։ Բացի այդ, Բրազիլիայի հետ արտահանձնման պայմանագիրը ուժի մեջ էր մտնելու 1964 թվականի դեկտեմբերին, քանի որ Բրազիլիան դարձել էր ԱՄՆ-ից մի շարք բաժնետոմսային խարդախների՝ Բեն Ջեք Քեյջի, Լոուել Բիրելի և Էդվարդ Մ. Գիլբերտի համար ապաստարան[6]։ Բելլն իրեն մեղավոր է ճանաչել ֆինանսական հաշվետվությունների կեղծման և խարդախության 26 կետով, իսկ 18 այլ կետերով հրաժարվել է պաշտպանությունից[7]։ 30 ամսվա պատժից նա կրել է 22 ամիսը։ Ազատ է արձակվել 1966 թվականի մայիսին։ 1981 թվականին Բելլը կրկին բախվել է իրավական դժվարությունների, երբ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) պատժամիջոցներ է կիրառել Teletrans Industries, Inc.-ի հետ գործարքների պատճառով[8]։

Բելը մահացել է Ֆլորիդայում 1995 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Rise and Fall of a "Big-Time" Operator Madera Daily Tribune January 15, 1964
  2. Belle Back "To Clear Name" Beaver County Times December 20, 1963
  3. "Boy Wonder"Belle to Face Fraud Trial in Pittsburgh, City of His "Empire" The Desert Sun December 16, 1963
  4. «Article clipped from The Pittsburgh Press». The Pittsburgh Press. 1962 թ․ մարտի 11. էջ 29. Վերցված է 2024 թ․ ապրիլի 30-ին.
  5. Financier Back for Fraud Trial; Belle, 'Boy Wonder,' Returns From Brazil in Custody; Banks Lost $750,000 New York Times December 15, 1963
  6. CBS Television. Eyewitness: The Fugitive Financiers July 20, 1962
  7. Man of Financial Fame Put Behind Prison Bars The Sumter Daily Item July 1, 1964
  8. Remembering a Pro at Conning Pittsburgh Post-Gazette July 3, 2008