Էպիկտետոս (հուն․՝ Έπίκτητος, մոտ 50[1][2], Հիերապոլիս - 138, Նիկոպոլիս, Պրևեզա, Պրևեզա (նոմոս), Էպիրուս, Հունաստան), հին հույն փիլիսոփա, սկզբում ստրուկ էր, հետո ազատ է արձակվել։ Պատկանել է ստոիկյան դպրոցին։ Ինքը՝ Էպիկտետոսը չի թողել գրավոր ժառանգություն։ Նրա ուսմունքը գրի է առել և հրատարակել է աշակերտներից մեկը՝ Արիանոսը։ «Զրույցներ» (Διατριβαί) և «Ձեռնարկ» (Έγχειρίδιον) երկերը թարգմանվել են լատիներեն՝ լայն տարածում գտնելով և ազդելով հետագա դարերի փիլիսոփայական մտքի վրա։