Էշլի Բայդեն
Էշլի Բայդեն անգլ.՝ Ashley Biden | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | University of Pennsylvania School of Social Policy and Practice?, Թուլեյնի համալսարան (2004), Wilmington Friends School?, Փենսիլվանիայի համալսարան և Արչմիրի ակադեմիա |
Մասնագիտություն՝ | ակտիվիստ, գործարար, սոցիալական աշխատող, նորաձևության դիզայներ և բարեգործ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հունիսի 8, 1981[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Ուիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ[1] |
Դինաստիա | Ջո Բայդենի ընտանիք |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Ashley Blazer Biden[1] |
Հայր | Ջոզեֆ Բայդեն[1] |
Մայր | Ջիլ Բայդեն[1] |
Ամուսին | Howard Krein? |
Կայք՝ | getinvolvedinyourhood.com |
Էշլի Բլեյզեր Բայդեն (անգլ.՝ Ashley Blazer Biden, հունիսի 8, 1981[1], Ուիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ[1]), ամերիկացի սոցիալական աշխատող, ակտիվիստ, բարերար և նորաձևության դիզայներ։ 2014-2019 թվականներին զբաղեցրել է Դելավերյան արդարադատության կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը։ Մինչև կենտրոնում իր վարչական դեր զբաղեցնելն աշխատել է երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքների սպասարկման Դելավերի դեպարտամենտում։ Հիմնադրել է Livelihood նորաձևության ընկերությունը, որը Gilt Groupe ինտերնետ-խանութի հետ համագործակցությամբ միջոցներ է հավաքում հասարակական ծրագրերի համար։ Այդ ծրագրերն ուղղված են ԱՄՆ-ում եկամուտների անհավասարության վերացմանը։ Էշլի Բայդենը դրանք գործարկել է 2017 թվականին Նյու Յորքի նորաձևության շաբաթում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դուստրն է։
Վաղ տարիներ և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բայդենը ծնվել է 1981 թվականի հունիսի 8-ին Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում[2][3]։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և առաջին տիկին Ջիլ Բայդենի դուստրն է[4], Հանթեր Բայդենի և հանգուցյալ Բո Բայդենի խորթ քույրը[5][6]։ Բայդենը Էդվարդ Ֆրենսիս Բլյուիթի ծոռնուհին է[7]։ Հայրական կողմով ունի անգլիական, ֆրանսիական և իռլանդական ծագում, իսկ մայրական կողմով՝ շոտլանդական և սիցիլիական ծագում[8][9][10]։
Բայդենը մեծացել է կաթոլիկ ընտանիքում։ Մկրտվել է Դելավերում գտնվող Սուրբ Ջոզեֆի եկեղեցում[11][12]։ Մանուկ հասակում նրա հայրը Դելավեր նահանգից ԱՄՆ սենատոր էր, իսկ մայրը՝ դաստիարակ[13][14]։
Բայդենը հաճախել է Ուիլմինգթոնի ընկերների մասնավոր դպրոց, որը կառավարվում է Ուիլմինգթոնի ընկերների կրոնական միության կողմից[14][15][16]։ Նա խաղացել է հոկեյի դպրոցական թիմում[17]։ Երբ Բայդենը սովորել է տարրական դպրոցում, նա հայտնաբերել է, որ Bonne Bell կոսմետիկ ընկերությունը փորձարկում է իր արտադրանքը կենդանիների վրա։ Նամակ է գրել ընկերությանը՝ խնդրելով փոխել իր քաղաքականությունը կենդանիների հարցում[18]։ Ավելի ուշ մասնակցել է դելֆինների պաշտպանությանը՝ իր հորը ոգեշնչելով աշխատել կոնգրեսական Բարբարա Բոքսերի հետ։ Նրանք միասին աշխատել են 1990 թվականին գրված և ընդունված դելֆինների պաշտպանության մասին սպառողների տեղեկատվության մասին օրենքի վրա[13]։ Բայդենը ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամների առջև՝ այդ օրենքը լոբբինգի ենթարկելու համար։
Կրթություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուլեյնի համալսարանում Բայդենն ուսումնասիրել է մշակութային մարդաբանություն[4]։ Քոլեջի առաջին կուրսում աշխատել է աղջիկների Incorporated ճամբարում, այժմ այն կոչվում է Kingswood Academy[19]։ Նա նաև վերապատրաստվել է Ջորջթաունի համալսարանում ամառային ծրագրի ժամանակ՝ աշխատելով Անակոստիայի երիտասարդների հետ։ Քոլեջից հետո Բայդենը մի քանի ամիս աշխատել է որպես մատուցողուհի Ուիլմինգթոնի պիցցերիայում, իսկ հետո սկսել է իր գործունեությունը սոցիալական ոլորտում[14]։ Նա տեղափոխվել է Կենսինգթոն և սկսել է աշխատել որպես կլինիկական աջակցության մասնագետ Northwestern Human Services Children's Reach Clinic-ում՝ օգնելով երիտասարդներին և նրանց ընտանիքներին ռեսուրսների հասանելիությամբ և ուղղակիորեն աշխատելով հոգեբույժների և թերապևտների հետ[20]։ 2010 թվականին նա ստացել է Սոցիալական աշխատանքի մագիստրոսի աստիճան Փենսիլվանիայի համալսարանի սոցիալական քաղաքականության և պրակտիկայի դպրոցում[16][18]։ Նա ռասիզմի դեմ պայքարում Ջոն Հոուփ Ֆրանկլինի մրցանակին արժանացած 12 շրջանավարտներից մեկն էր[21]։
Սոցիալական աշխատանք և ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էշլի Բայդենն աշխատում է որպես սոցիալական արդարության ակտիվիստ և սոցիալական աշխատող[17]։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո աշխատանքի է անցել West End Neighborhood House շահույթ չհետապնդող կազմակերպությունում, որը մշակում է աշխատանքի տեղավորման և մասնագիտական ուսուցման տարբեր ծրագրեր։ Այնտեղ աշխատել է որպես աշխատանքի և երիտասարդության կրթության համակարգող[14][20]։ 15 տարի աշխատել է որպես սոցիալական աշխատող երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքների սպասարկման Դելավեր դեպարտամենտում[4][18]։ Աշխատելով դեպարտամենտում՝ Բայդենը ծրագրեր է ստեղծել երիտասարդների համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով անչափահաս արդարադատության, խնամատար ընտանիքներում դաստիարակության և հոգեկան առողջության վրա։ 2008 թվականին դեպարտամենտում նրա աշխատանքի համար նա տեղական Delaware today's թերթի կողմից ներառվել է «ամենաշատ դիտված 40 մարդու» ցանկում[22]։ 2012 թվականին միացել է Դելավեր նահանգի արդարադատության կենտրոնին՝ որպես փոխտնօրեն՝ կենտրոնանալով նահանգում քրեական արդարադատության բարեփոխումների վրա[5][13][19]։ Օգնել է ստեղծել և գործարկել ծրագրեր և ծառայություններ կենտրոնում[19]։ Դիտելով կենտրոնում ուղղակի սպասարկման բոլոր ծրագրերում՝ Բայդենն աշխատել է երիտասարդների, տարեց բանտարկյալների, չափահասների, փորձաշրջանի և պայմանական վաղաժամկետ ազատման մեջ գտնվող երիտասարդների և Փենսիլվանիայի ընդհանուր իրավասության դատարանների հաճախորդների հետ, որոնք ունեցել են միջնորդության իրավունք։ 2014 թվականին նշանակվել է կենտրոնի գործադիր տնօրեն և այդ պաշտոնում աշխատել մինչև 2019 թվականը[19][23]։
Նորաձևություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականին Էշլի Բայդենը ստեղծել է Livelihood Collection՝ էթիկական նորաձև հագուստի բրենդը Թրայբեկի միկրոշրջանում՝ Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում[18][24][25][26]։ Շնորհանդեսին ներկա են եղել Բայդենի և հայտնիների ծնողները, այդ թվում՝ Օլիվիա Պալերմոն և Քրիստիան Սիրիանոն[27][28]։ Բրենդը համագործակցել է Gilt Groupe-ի և Օբրի Պլազայի հետ, Դելավեր Համայնքի հիմնադրամի համար 30 000 դոլար հավաքելու համար[29][30]։ Livelihood-ի լոգոտիպը՝ LH տառերը թափանցիկ սլաքով, ոգեշնչել է Էշլի Բո Բայդենի խորթ եղբորից, որը 2015 թվականին մահացել է ուղեղի քաղցկեղից[31][32]։
Բայդենը ստեղծել է բրենդ, որը կօգնի պայքարել եկամուտների անհավասարության և ԱՄՆ-ում ռասայական անհավասարության դեմ[13][18]։ Նյու Յորքի նորաձևության շաբաթում բրենդի գործարկումից ստացված բոլոր եկամուտներն ուղղվել են կարիքավոր համայնքների համար նախատեսված ծրագրերին[33][34][35]։ Բրենդի մշտական վաճառքի տասը տոկոսը փոխանցվում է Վաշինգտոնի Անակոստիայի շրջանում և Ուիլմինգթոնի Ռիվերսայդի շրջանում գործող հասարակական կազմակերպություններին[31]։ Livelihood արտադրանքը արտադրվում է Միացյալ Նահանգներում օրգանական բամբակից[36][37][38]։
Քոլին Էտվուդի, Ռեյչել Զոուի, Բեթսի Ջոնսոնի, Քելվին Քլայնի, Օսկար դե լա Ռենտայի, Աննա Սույի և այլ դիզայներների և նորաձևության տների հետ մեկտեղ Բայդենը զգեստներ է ստեղծել Snoopy և Բելլ կերպարների 12-դյույմանոց վինիլային տիկնիկների համար[39][40][41]։ Ցուցահանդեսը մեկնարկել է 2017 թվականի սեպտեմբերի 7-ին Մանհեթենի Բրուքֆիլդ Փլեյսում[42][43][44]։
2020 թվականի հունիսին Բայդենը համազգեստ է մշակել Վաշինգտոնի Hamilton հյուրանոցի անձնակազմի համար՝ որպես նրա Livelihood հավաքածուի ճյուղ[31][45][46]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Ashley Biden - Biography — 1990.
- ↑ «Timeline of Biden's life and career». Associated Press. 2008 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Phillips, Hedy (2020 թ․ մայիսի 14). «Get to Know All of Joe Biden's Kids and Grandkids!». POPSUGAR Family.
- ↑ 4,0 4,1 4,2 «Ashley Biden and Howard Krein (Published 2012)». 2012 թ․ հունիսի 3.
- ↑ 5,0 5,1 McBride, Jessica (2020 թ․ օգոստոսի 21). «Ashley Biden, Joe's Daughter: 5 Fast Facts You Need to Know».
- ↑ Igoe, Katherine J. (2020 թ․ սեպտեմբերի 28). «Joe Biden's Youngest Daughter, Ashley, Lives the Most Low-Key Life of His Kids». Marie Claire.
- ↑ Gehman, Geoff (2012 թ․ մայիսի 3). «Vice President Joe Biden Discusses American Innovation». Lafayette College. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Joey From Scranton: VP Biden's Irish Roots». 2013 թ․ մարտի 20.
- ↑ Witcover, Jules (2010 թ․ հոկտեմբերի 11). «Joe Biden : a life of trial and redemption». New York : William Morrow/HarperCollins.
- ↑ Roberts, Amy Argetsinger and Roxanne (2009 թ․ հունիսի 1). «Obamas' Chow: Politically Palatable».
- ↑ «Biden's daughter marries into the tribe». timesofisrael.com.
- ↑ «Joe Biden Daughter, Ashley Biden, Howard Krein Wed». PEOPLE.com.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 «Ashley Biden Takes On The World». 2018 թ․ օգոստոսի 22.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 Politico (2014 թ․ դեկտեմբերի 18). «Women Rule Keynote: Vice President Joe Biden». Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ https://cpb-us-w2.wpmucdn.com/sites.udel.edu/dist/4/10696/files/2018/01/advocating-for-justice-and-equality-an-interview-with-ashley-biden-2al8eyv.pdf
- ↑ 16,0 16,1 «Ashley Biden, Daughter of the Vice President, to Speak at Rutgers' School of Social Work Convocation». rutgers.edu.
- ↑ 17,0 17,1 Calderon, Kelsie (2019 թ․ նոյեմբերի 26). «Ashley Biden's transformation is seriously turning heads». TheList.com.
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 18,4 Walsh, Savannah (2020 թ․ օգոստոսի 19). «All About Ashley Biden, Joe's Youngest Daughter With a Civically-Minded Fashion Label». ELLE.
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 «Interview» (PDF). cpb-us-w2.wpmucdn.com. 2014. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ 20,0 20,1 «Ashley Biden - Biography & News». News Break. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Writer, By Claudia Vargas, Inquirer Staff. «At Penn, Biden speaks at daughter's graduation». inquirer.com.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ https://delawaretoday.com/uncategorized/40-people-to-watch/
- ↑ Rindner, Grant (2020 թ․ օգոստոսի 20). «How Joe Biden's Children Have Inspired and Carried on His Political Legacy». Oprah Magazine.
- ↑ Safronova, Valeriya (2017 թ․ փետրվարի 8). «Joe Biden Drops by a Fashion Party. The Reason? His Daughter. (Published 2017)».
- ↑ Bourne, Leah. «Ashley Biden's New Sweatshirt Line Is Style With a Powerful Social Conscience». Glamour.
- ↑ Shiffer, Emily (2020 թ․ սեպտեմբերի 29). «Everything You Need To Know About Joe Biden's Four Children Before Tonight's Debate». Women's Health.
- ↑ «Joe Biden's Fashion Designer Daughter Just Raised The Normcore Bar». Grazia.
- ↑ «Joe Biden Takes Over New York Fashion Week With Gilt». Guest of a Guest.
- ↑ «Joe Biden Supports Daughter Ashley at Her NYFW Debut!». 2017 թ․ փետրվարի 8.
- ↑ «Joe Biden Supports Daughter Ashley's Debut at New York Fashion Week -- See the Adorable Pics!». wusa9.com.
- ↑ 31,0 31,1 31,2 contributor, Tony Abraham / (2017 թ․ փետրվարի 9). «Here's what went down at the NYC launch of Ashley Biden's charitable clothing line». Technical.ly Delaware.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ News, The Lily. «She may join her father's campaign closer to 2020, but for now, Ashley Biden's focused on economic equality and hoodies». thelily.com.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ Nguyen, Diana (2017 թ․ փետրվարի 8). «Ashley Biden Makes Her Fashion Designer Debut in a Hoodie». E! Online. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Former Vice President Joe Biden Supports Daughter Ashley's New York Fashion Week Event».
- ↑ «Former Vice President Joe Biden Supports Daughter Ashley's New York Fashion Week Event».
- ↑ «Ashley Biden Shows Ivanka Trump How to Make American Fashion Great Again». EcoWatch. 2017 թ․ փետրվարի 13.
- ↑ Mignucci, Melanie. «Joe Biden's Daughter Launched Clothing That's ACTUALLY Made in the U.S.». Teen Vogue.
- ↑ «How Joe Biden's daughter is giving back with her new hoodie line». TODAY.com.
- ↑ «Snoopy's Fashion Tour». apparelnews.net.
- ↑ «Snoopy and Belle In Fashion». Snoopy and Belle In Fashion.
- ↑ «Snoopy & Belle in Fashion». Arts Brookfield.
- ↑ Feitelberg, Rosemary (2017 թ․ սեպտեմբերի 7). «Will Joe Biden Run in 2020? His Designer Daughter Ashley Sure Hopes So».
- ↑ «New Snoopy and Belle Exhibit features Hamilton Costumes». The Recessionista®. 2017 թ․ սեպտեմբերի 7.
- ↑ Nast, Condé. «Snoopy and Belle's Fashion Exhibition Party at Brookfield Place». Vogue.
- ↑ «What Will Her Dad's Campaign Mean for Ashley Biden's Fashion Line?». 2019 թ․ օգոստոսի 12.
- ↑ Givhan, Robin. «Ashley Biden knows a presidential campaign is coming. For now, she's talking hoodies and economic inequality».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էշլի Բայդեն» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտներ
- Հունիսի 8 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի սոցիալական աշխատողներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի դիզայներներ
- Ամերիկացի բարերարներ
- Սոցիալական աշխատողներ