Էնգրի թանգարան
Էնգրի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Մոնտոբան |
Վայր | Musée Ingres? |
Ղեկավարության նստավայր | Մոնտոբան |
Հասցե | 82000 |
Հիմնադրվել է | 1854 |
Այցելուներ | 38 303 մարդ, 43 093 մարդ (2006)[1], 34 652 մարդ (2001)[1], 50 481 մարդ (2007)[1], 36 624 մարդ (2015)[1], 37 659 մարդ (2014)[1], 38 303 մարդ (2003)[1], 18 467 մարդ (2017)[1], 40 267 մարդ (2011)[1], 42 352 մարդ (2010)[1], 37 762 մարդ (2013)[1], 37 089 մարդ (2012)[1], 57 572 մարդ (2009)[1], 39 650 մարդ (2008)[1], 67 810 մարդ (2004)[1], 43 367 մարդ (2016)[1], 31 634 մարդ (2002)[1], 38 252 մարդ (2005)[1], 13 133 մարդ (2018)[1] և 10 828 մարդ (2019)[1] |
Կայք | museeingresbourdelle.com |
Էնգրի թանգարան (ֆր.՝ Musée Ingres), ֆրանսիացի նկարիչ Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրի և քանդակագործ Անտուան Բուրդելի կյանքի ու ստեղծագործության արտացոլմանն ու լուսաբանմանը նվիրված մշակութային համբավավոր օջախ Ֆրանսիայի հարավում՝ արվեստի և պատմության քաղաք հռչակված Մոնտոբանում, որն այդ նշանավոր արվեստագետների ծննդավայրն է։ Թանգարանը տեղավորվել է պատմական մի կառույցում, որը 17-րդ դարում եղել է եպիսկոպոսական պալատ։ 1950-ական թվականներին այստեղ իրականացվել են վերակառուցման, նորացման ու նորոգման մեծ ծավալի աշխատանքներ, որի շնորհիվ շինությունը լիովին համապատասխանեցվել է մեր ժամանակներում թանգարաններին ներկայացվող պահանջներին[2]։ 2007 թվականին թանգարան այցելել է 50.481 մարդ[3][4]։ Թանգարանային հավաքածուի թերևս ամենաարժեքավոր մասն են կազմում Էնգրի շուրջ հինգ տասնյակ աշխատանքները[5]՝ գեղանկարներ, մատիտանկարներ, էսքիզներ, որոնք իր իսկ՝ հեղինակի նվիրատվությունն են և ներկայացված են վեց ցուցասրահներում։ Արվեստի այդ գործերից հիշատակության են արժանի հատկապես «Անժելիկային ազատող Ռոժերիոն», «Եվան», «Օսիանի երազը», «Տիկին Գոնսի դիմանկարը»։ Դրանց հարևանությամբ գտնվող սրահներում ցուցադրված են Էնգրի աշակերտ Արման Կամբոնի մի քանի տասնյակ աշխատանքներ։
Էնգրի մահից հետո, նրա կտակի համաձայն, թանգարանին է փոխանցվել նկարչի ունեցվածքը, այդ թվում՝ նրա 4507 մատիտանկարները, ամբողջ արխիվը, անձնական իրեր, ուրիշ նկարիչների աշխատանքներ, որ ինքը հավաքել էր իր ողջ կյանքի ընթացքում, հին հունական անոթների հավաքածուն...
Այցելուների առանձնահատուկ ուշադրությանն են արժանանբում նաև Էմիլ Անտուան Բուրդելի մեծաքանակ գործերը։ Թանգարանում մեկ-երկու աշխատանքով ներկայացված են նաև նկարիչներ Անդրեա դել Սարտոն, Ջովաննի Բելինին, Ֆրանսուա Բուշեն, Ֆիլիպ դը Շամպանյին, Ժան Օնորե Ֆրագոնարը, Ջուլիո Ռոմանոն, Պիտեր դե Հոոխը, Լեոնարդոն, Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոն, Ռեմբրանդը, Ռուբենսը, Տինտորետոն, Յան վան Էյկը, Վելասկեսը և անվանի այլ արվեստագետներ։ Թանգարանում, այդ ամենից զատ, տեղ են գտել անտիկ արվեստի նմուշներ, արվեստով ձևավորված ապակեղեն, հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված արժեքավոր իրեր...
Ուշագրավ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացի ֆաշիստների տիրապետության տակ ընկած Փարիզի թանգարաններից տարհանված առավել արժեքավոր ցուցանմուշները, այդ թվում՝ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա»-ն, պահվել են Էնգրի թանգարանում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Թանգարանի շենքը
-
Ներքին բակը
-
Գլխավոր դարպասն ու կողային տաղավարը
-
Ժան-Մարի-Ժոզեֆ Էնգրեսի քանդակը
Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Էնգր. Օսիանի երազը
-
Էնգր. Անժելիկային ազատող Ռոժերիոն
-
Էնգր. Տիկին Գոնսի դիմանկարը
-
Էնգր. էսքիզ Սբ. Սինֆորիանոյի մահը նկարի համար
-
Ռաֆայելի Աստվածամոր էնգրյան կրկնօրինակումը, յուղաներկ
-
Բարտոլոմեո Սկեդոնի. Հույս
-
Ֆրանսուա Բուշե. Հովվերգություն
Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Անտուան Բուրդել. Վերջին կենտավրոսի մահը
-
Անտուան Բուրդել.Bacchante com uvas
-
Անտուան Բուրդել.Վիկտորիա դե Հարտմանվիլլերկոպֆ
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Ministry of Culture Fréquentation des Musées de France — Ministry of Culture.
- ↑ «musées de Midi-Pyrénées, le musée Igners». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Veille Info Tourisme Արխիվացված 2010-03-14 Wayback Machine (fr)
- ↑ Veille Info Tourisme Արխիվացված 2010-03-14 Wayback Machine (fransk)
- ↑ журнал «Художественная галерея. Энгр», № 30, 2005 г.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jean-Michel Garric, « L'archéologie au musée Ingres-Bourdelle à Montauban », Archéologia, , , .
- «Энгр об искусстве», М., 1962
- Березина В. «Энгр», М., 1977.
- Karin H. Grimme: Jean-Auguste-Dominique Ingres. Taschen, Köln u.a. 2007, ISBN 978-3-8228-2709-3
- Uwe Fleckner: Jean-Auguste-Dominique Ingres. Könemann, Köln 2000, ISBN 3-8290-1632-8
- Götz Adriani/Ernst Goldschmidt(Hrg.): Ingres und Delacroix — Aquarelle und Zeichnungen, Dumont: Köln 1986, ISBN 3-7701-1850-2
- Andrew Carrington Shelton: Ingres. Phaidon, London 2008, ISBN 978-0-7148-4868-6
- Andrew Carrington Shelton: Ingres and his Critics. Cambridge University Press, Cambridge 2005, ISBN 0-521-84243-3
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնգրի թանգարան» հոդվածին։ |