Էմմա Աքուլյան
Էմմա Աքուլյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1929 (95 տարեկան) |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Էմմա Խաչիկի Աքուլյան (Միրզոյան, մարտի 16, 1929, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմմա Աքուլյանը ծնվել է 1929 թվականի մարտի 16-ին, Թիֆլիսում։ Հետագայում տեղափոխվել է Կալինինի մարզի Ժարկովսկ ավան։ Որպես լուսանկարիչ մասնագիտացել է ընտանեկան միջավայրում. լուսանկարչություն սովորել է սկեսուրից, որի հետ համատեղ աշխատել են։ 1965 թվականին Էմմա Աքուլյանն ավարտել է Կալինինի մարզի կենցաղսպասարկման ուսումնական կոմբինատի դասընթացը՝ ստանալով տաղավարի և բնական նկարահանման լուսանկարչի որակավորում և զբաղվել ինքնուրույն գործնեությամբ՝ լուսանկարել, կատարել ռետուշի և տպագրական աշխատանքներ։ Մինչև 1968 թվականը աշխատել է Ժարկովսկում։ 1969 թվականին հաստատվել է Կիրովականում, որտեղ Լագեր թաղամասում բացել է համանուն լուսանկարչական տաղավարը, որը գործել է մինչև 1977 թվական, երբ Աքուլյանը ավարտել է լուսանկարչական գործունեությունը[1]։
Լուսանկարչության բնագավառում է աշխատել նաև Աքուլյանի եղբայրը` Լյովան, ով վարպետացել է լուսանկարչության մեջ աշխատակցել քրոջը որպես ռետուշոր[2]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, էջ 255։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Էմմա Աքուլյանի մասին ru.hayazg կայքում
- ↑ «ԱՔՈՒԼՅԱՆ, ԷՄՄԱ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան». www.lusarvest.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.