Էմի Քլոբուշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմի Քլոբուշար
անգլ.՝ Amy Klobuchar
 
Կուսակցություն՝ Մինեսոտա Դեմոկրատական ​​- Ֆերմեր - Լեյբորիստական ​​կուսակցություն և Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Wayzata High School?, Եյլի համալսարան (1982)[2], Չիկագոյի համալսարանի իրավաբանական դպրոց (1985)[3] և Jonathan Edwards College?
Գիտական աստիճան՝ Իրավագիտության դոկտոր[1] (1985)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, ինքնակենսագիր, իրավաբան և գրող
Դավանանք կոնգրեգացիոն եկեղեցի[4]
Ծննդյան օր մայիսի 25, 1960(1960-05-25)[5] (63 տարեկան)
Ծննդավայր Plymouth, Հենեպին շրջան (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Amy Jean Klobuchar[1]
Հայր Jim Klobuchar?
Ամուսին John Bessler?[1]
 
Կայք՝ klobuchar.senate.gov/public/
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Էմի Ջին Քլոբուշար (անգլ.՝ Amy Jean Klobuchar, մայիսի 25, 1960(1960-05-25)[5], Plymouth, Հենեպին շրջան (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Մինեսոտայի նահանգից ԱՄՆ սենատոր, Մինեսոտայի Դեմոկրատական ֆերմերային-աշխատանքային կուսակցության անդամ (ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ), ԱՄՆ նախագահի թեկնածու (2020)[7]։ Ժողովրդավարական կառավարման և սոցիալական ծրագրերի կոմիտեի նախագահ, ընդգրկված է Միացյալ տնտեսական կոմիտեի, Սենատի գյուղատնտեսության, սննդի և անտառային տնտեսության կոմիտեի, Սենատի առևտրի, գիտության և տրանսպորտի հարցերի կոմիտեի, Սենատի կանոնների և վարչակազմի կոմիտեի և Սենատի դատական մարմինների կոմիտեի կազմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմի Քլոբուշարը ծնվել է 1960 թվականի մայիսի 25-ին Մինեսոտա նահանգի Պլիմուտ քաղաքում։ Նրա հայրը հոդվածներ է գրել «StarTribune» թերթում, մայրը՝ եղել է ուսուցիչ տարրական դպրոցում։ Հաճախել է Պլիմուտի հանրային դպրոց։ 1982 թվականին գերազանցությամբ ավարտել է Եյլի համալսարանը և Չիկագոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1986 թվականին Կլոբուշարի ավարտական աշխատանքը Hubert H. Humphrey Metrodome-ի կառուցման մասին, որպես գիրք հրատարակվել է։ Համալսարանն ավարտելուց հետո, Մինեապոլիսում զբաղվել է իրավաբանական պրակտիկայով[8]։ 1993 թվականին Քլոբուշարն ամուսնացել է Ջոն Բեսլերի հետ, զույգը մեկ երեխա ունի։ 1998 թվականին ընտրվել է Հենեպինի շրջանի դատախազ և վերընտրվել 2002 թվականին։ Այդ ժամանակ Քլոբուշարը Մինեսոտայի փաստաբանների ասոցիացիայի նախագահն էր։

ԱՄՆ Սենատ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Մարկ Դեյթոնը հայտարարել էր, որ ԱՄՆ Սենատում նոր ժամկետով չի առաջադրվի։ Քլոբուշարն ավելի քան 9 միլիոն դոլար է հավաքել ընտրարշավին մասնակցելու համար և հաղթել է հանրապետական Մարկ Քենեդիին, 58 %-ը՝ 38 %-ի դիմաց[9]։ Նրա լիազորություններն ուժի մեջ են մտել 2007 թվականի հունվարի 3-ին։ Քլոբուշարը վերընտրվել է 2012 թվականին (65 %-ի առավելությամբ՝ Կուրտ Բիլսի 35 %-ի դիմաց)[8][10]։ Նա Մինեսոտա նահանգից ԱՄՆ Սենատ ընտրված առաջին կինն էր (մինչ այդ կանանց միայն նշանակել էին այդ պաշտոնին)[11]։

110-րդ Կոնգրեսի կին սենատորները

Սենատում աշխատելու ժամանակ Քլոբուշարն իրեն ցույց տվեց որպես լիբերալ քաղաքական գործիչ, որը սովորաբար աջակցում էր իր կուսակցությանը և մասնակցում էր երկկուսակցական բանակցություններին։ Նա բանակցություններ է վարել Միսիսիպի գետի վրա ավտոճանապարհային կամրջի վերականգնման ֆինանսավորման շուրջ, որը փլուզվել էր 2007 թվականի օգոստոսին։ Քլոբուշարը նաև աջակցել է գյուղատնտեսական նահանգների համար ֆերմերային տնտեսությունների մասին բազմաթիվ օրինագծերին և առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերել վետերանների գործերի նկատմամբ։ Նա մասնակցել է Սենատում էթիկայի կանոնների զգալի վերանայմանը, ինչպես նաև միջազգային առևտրային նախաձեռնություններին և գիտության և տեխնոլոգիաների ֆինանսավորման, դպրոցական կրթության բարելավման օրինագծերին։ Քլոբուշարը ժողովրդավարական կառավարման և սոցիալական ծրագրերի կոմիտեի նախագահն է, ընդգրկված է Միացյալ տնտեսական կոմիտեի, Սենատի գյուղատնտեսության, պարենի և անտառային տնտեսության կոմիտեի, Սենատի առևտրի, գիտության և տրանսպորտի հարցերի կոմիտեի, Սենատի կանոնների և վարչակազմի կոմիտեի և Սենատի դատական մարմինների կոմիտեի կազմում։

2016 թվականի դեկտեմբերի վերջին սենատորներ Ջոն Մաքքեյնի և Լինդսի Գրեմի հետ նա այցելել էր Բալթյան երկրներ և Ուկրաինա[12]։ Սենատորի կարիերայի սկզբից մի քանի հրատարակություններ (ներառյալ The New York Times-ը և New Yorker-ը) Քլոբուշարին հիշատակել են որպես 2020 թվականի նախագահական ընտրություններում հնարավոր թեկնածու[13][14][15][16][17]։ 2019 թվականի փետրվարի 10-ին նա հայտարարել էր, որ ընտրություններին առաջադրվելու է դեմոկրատական կուսակցությունից[18]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Amy Klobuchar The Senator Next Door: A Memoir from the Heartland. — Henry Holt and Company, 2015. — 320 с. — ISBN 1627794182
  • Amy Klobuchar Uncovering the Dome. — Waveland Press, 1986. — 177 с. — ISBN 147860929X

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://justfacts.votesmart.org/candidate/biography/65092/amy-klobuchar
  2. 2,0 2,1 Biographical Directory of the United States CongressGPO, 1903.
  3. 3,0 3,1 Chicago TribuneChicago: Tribune Publishing, 1847. — ISSN 2165-171X; 1085-6706
  4. Eight things to know about Amy Klobuchar
  5. 5,0 5,1 GeneaStar
  6. https://www.president.gov.ua/documents/5952022-43765
  7. Smith, Mitch (2019 թ․ փետրվարի 10). «Amy Klobuchar Enters 2020 Presidential Race». The New York Times (ամերիկյան անգլերեն). 0362-4331. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  8. 8,0 8,1 «Amy Jean Klobuchar». Biographical Directory of the United States Congress. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  9. «Senate race: Amy Klobuchar has plans to solve 'big issues,' too». Twin Cities. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  10. «Minnesota Senate election results». klobuchar.senate.gov. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  11. «About Amy Jean Klobuchar». NBS News. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  12. «Sen. Amy Klobuchar, state's Democrats want open investigation of Trump Russia ties». StarTribune. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  13. «Thirteen women who should think about running for president in 2020». The New Yorker. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  14. «She just might be president someday». The New York Times. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  15. «The race for the 2020 Democratic presidential nomination is now open». Washington Post. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  16. «20 candidates who could run in 2020 — Democrats and Republicans». Boston Globe. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  17. «Who Will Run For President In 2020? 13 Names Pop As Possible Democratic Candidates». International Business Times. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  18. «Amy Klobuchar Enters 2020 Presidential Race». The New York Times. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմի Քլոբուշար» հոդվածին։