Էմի Մակդոնալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմի Մակդոնալդ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունAmy Macdonald
Ի ծնե անունԷմի Էլիզաբեթ Մակդոնալդ
Ծնվել էօգոստոսի 25, 1987
Բիշոպբրիգս, Արևելյան Դամբարտոնշիր
ԵրկիրՇոտլանդիա, Մեծ Բրիտանիա
Ժանրերռոք, սոֆթ ռոք, ֆոլկ, ինդի փոփ
Մասնագիտությունմենակատար, երաժիշտ
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներկիթառ, վոկալ
ԼեյբլVertigo
ԿրթությունBishopbriggs Academy?
Պարգևներ
Կայքamymacdonald.co.uk
 Amy Macdonald Վիքիպահեստում

Էմի Մակդոնալդ (օգոստոսի 25, 1987(1987-08-25)[1], Bishopbriggs, Strathkelvin, Ստրաթքլայդ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[2]), շոտլանդացի բանաստեղծուհի և երաժիշտ։

Սկսել է երաժշտությամբ ստեղծագործել սկսած վաղ հասակից։ Նրա առաջին երգը եղել է The Wall, որի գրման շարժառիթը եղել է Էմիի քրոջ մահճակալի վերևում կախված պաստառը։

Նրա առաջին սինգլը՝ «Poison Prince», թողարկվել է 2007 թվականի մայիսի 7-ին։ Դեբյուտային This Is The Life ալբոմը թողարկվել է 2007 թվականի հունիսի 30-ին, և ունեցել է 2,5 միլիոն պատճեն։ Երկրորդ ալբոմը՝ A Curious Thing թողարկվել է 2010 թվականի մարտի 8-ին։

Երաժշտական կարիերան Էմին սկսել է 15 տարեկանում, ելույթ է ունեցել Travis խմբի, Փիտ Դոերտիի և The Libertines խմբի հետ։ Եվրոպայում մի քանի ելույթներից հետո Մակդոնալդը 2008 թվականի ամռանը մասնակցում է երգի 5-րդ փառատոնին, իսկ հետո այնպիսի երաժշտական փառատոների, ինչպիսիք են՝ Glastonbury, Hyde Park Calling, T in the Park և the V Festival:

2013 թվականի հունվարի 7-ին նա կատարեց իր «Slow It Down» ստեղծագործությունը «Ոսկե գնդակ» հանդիսության ժամանակ, Ցյուրիխում։

Պատանեկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակդոնալդը սովորել է Բիշորպբրիգսի միջնակարգ դպրոցում։ Հատկապես նա սիրել է աշխարհագրությունը[3]։ Նա ինքնուս երաժիշտ է[4]։ Սկսել է կիթառ նվագել հոր աջակցությամբ, իսկ դրանից հետո 2000 թվականին T in the Park փառատոնի ժամանակ լսելով «Turn» երգը, ցանկացել է նվագել[5] : 15 տարեկանից նա սկսել է նվագել սրճարաններում[6]։

Հաղթելով դպրոցական վոկալային մրցույթում, Էմին ոգեշնչվելով իր ստեղծագործությունները ուղարկել է պրոդյուսեր Փիտ Ուիլկինսոնին։ Նրանք միասին պայմանագիր են ստորագրել Vertigo լեյբլի հետ։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Մակդոնալդը նշանվել է ֆուտբոլիստ Սթիվ Լովելի հետ։ Իր ամուսնուն Էմին նվիրել է մի շարք երգեր՝ Your Time Will Come, My Only One, Slow It Down, Life In A Beautiful Light և այլն, բայց ավելի քան 3 տարի նշանված լինելուց հետո 2012 թվականի աշնանը զույգը բաժանվել է։

Էմին ունի քույր Քեթրին անունով։

Նրա տատիկը մահացել է Ալցհեյմերի հիվանդությունից։ Նրան Էմին նվիրել է Left That Body Long Ago երգը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007: This Is the Life
  • 2010: A Curious Thing
  • 2012: Life in a Beautiful Light

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dutch Top 40
  2. 2,0 2,1 http://www.bbc.co.uk/scotland/music/connect/2008/artist/amy_macdonald/
  3. «Video week – Former Bishopbriggs High School pupil Amy Macdonald performs for Bishopbriggs Academy pupils at The Garage nightclub in Glasgow». The Herald. Newsquest (Herald & Times) Limited. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 4-ին.
  4. «Amy Macdonald – Official Biography». Amy MacDonald - The Official Site. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
  5. Macdonald, Amy (2008 թ․ օգոստոսի 16), Studio Sessions – Amy MacDonald: A Self-Taught Scot, interviewed by Scott Simon, Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 6-ին {{citation}}: Unknown parameter |callsign= ignored (օգնություն); Unknown parameter |city= ignored (|location= suggested) (օգնություն); Unknown parameter |program= ignored (օգնություն)
  6. «Pick up an autographed Amy Macdonald album and guitar pick now!». MTV Asia. 2009 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմի Մակդոնալդ» հոդվածին։