Jump to content

Էլեկտրական աղեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեկտրական աղեղ երկու մեխերի միջև

Էլեկտրական աղեղ, վոլտյան աղեղ, էլեկտրական պարպման տեսակ. ունի մի էլեկտրոդից (ածխե կամ մետաղե) մյուսը ձգվող աղեղատիպ պայծառ թելիկի տեսք։ Կարող է առաջանալ ցանկացած գազում։ Ջերմաստիճանը թելիկում հասնում է մի քանի հազար աստիճանի, պարպման հոսանքը՝ տասնյակ հազար ամպերի։ էլեկտրական աղեղի թելիկը կաթոդի ու անոթի մոտ նեղանում է և դրանց մակերևույթին առաջացնում վառ բծեր։ էլեկտրոնների ռմբակոծումից անոթը տաքանում է մինչև գոլորշիացման ջերմաստիճանը (ածխե անոթը՝ մինչև 42000K 1 մթնոլորտային ճնշման դեպքում)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 13