Էթերի Թումանյանը ծնվել է 1923 թվականին Խորհրդային Ադրբեջանի Գանձակ քաղաքում։ 1947 թվականին ավարտել է Երևանի ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը։ 1954 թվականից ավագ գիտաշխատող ԽՍՀՄ ԳԱ լեզվաբանության ինստիտուտում։ Իր աշխատություններում հետազոտել է հայերենի հոլովաձևերի զարգացումը, հոդերի յուրահատկությունները, դասական հայերենի քերականությունը և ծագումնաբանական հարցեր («Հայերենի հնդեվրոպական անունների կառուցվածքը», 1978)։ Էթերին հին և ժամանակակից գրական հայերենի քերականական կառուցվածքի հարցերը քննել է համաժամանակյա և միաժամանակյա ուսումնասիրությամբ՝ ընդհանուր, համեմատական և սոցիոլոգիական լեզվաբանության տեսանկյունից[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 233)։