Էդսոն Օմար Ալվարես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդսոն Օմար Ալվարես Վելասկես
Edson Omar Álvarez Velázquez
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 24, 1997(1997-10-24)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Տլալեպանտա դե Բաս, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 175 սմ
Քաշ 73 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ամերիկա
Համար 4
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—այժմ Մեքսիկա Ամերիկա 52 (2)
Ազգային հավաքական
2017—այժմ Մեքսիկա Մեքսիկա (մինչև 20) 10 (1)
2017—այժմ Մեքսիկա Մեքսիկա 17 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էդսոն Օմար Ալվարես Վելասկես (իսպ.՝ Edson Omar Álvarez Velázquez, հոկտեմբերի 24, 1997(1997-10-24)[1][2], Տլալեպանտա դե Բաս, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբուլիստ, «Ամերիկա» ակումբի և Մեքսիկայի ազգային հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվարեսը «Ամերիկա» ակումբի սան է։ 2016 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Մեքսիկայի գավաթի խաղարկության շրջանակներում անցկացվող «Միներոս դե Սակատեկաս» ակումբի դեմ խաղում Ալվարեսը կատարել է իր նորամուտը թիմի կազմում[3]։ Հոկտեմբերի 30-ին «Սանտոս Լագունա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Մեքսիկայի առաջնությունում[4]։ Դեկտեմբերի 26-ին ՈՒԱՆԼ Տիգրես ակումբի դեմ խաղում Ալվարեսը խփել է իր առաջին գոլը «Ամերիկա» ակումբի կազմում[5]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարի 9-ին՝ Իսլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Ալվարեսը կատարել է իր նորամուտը Մեքսիկայի հավաքականում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Խեսուս Մոլինային[6]։

2017 թվականին Ալվարեսը Մեքսիկայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Կոստա Ռիկայում կայացած Հյուսիսային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Անտիգուա և Բարբուդայի[7], Կանադայի[8], ԱՄՆ-ի[9], Սալվադորի[10] և Հոնդուրասի հավաքականների դեմ խաղերին[11]։

Նույն տարում Ալվարեսը մասնակցել է Հարավային Կորեայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը, որի ընթացքում խաղացել է Վանուատուի[12], Գերմանիայի[13], Վենեսուելայի[14], Սենեգալի[15] և Անգլիայի հավաքականների դեմ խաղերին[16]։ Վենեսուելայի դեմ խաղում Ալվարեսը գրավել է հակառակորդի դարպասը։

2017 թվականին Ալվարեսը դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի դափնեկիր։ Մրցաշարում նա մասնակցել է Սալվադորի[17], Կյուրասաոյի[18], Հոնդուրասի[19] և երկու անգամ էլ Ճամայկայի[20][21] հավաքականնեի դեմ խաղերին։

2018 թվականին Ալվարեսը մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Գերմանիայի[22], Հարավային Կորեայի[23], Շվեդիայի[24] և Բրազիլիայի[25] հավաքականների դեմ խաղերին։

Գոլերը Մեքսիկայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Արդյունք Հաշիվ Մրցություն
01. 16 հուլիսի, 2017 Ալամոդոում, Սան Անտոնիո, ԱՄՆ Կյուրասաո Կյուրասաո 0:2 0:2 ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2017

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային

Մեքսիկա Մեքսիկա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Միներոս դե Սակատեկաս VS. Ամերիկա Մեխիկո 0:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 25.
  4. «Ամերիկա Մեխիկո VS. Սանտոս Լագունա 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հոկտեմբերի 30.
  5. «ՈՒԱՆԼ Տիգրես VS. Ամերիկա Մեխիկո 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ դեկտեմբերի 26.
  6. «Մեքսիկա VS. Իսլանդիա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 9.
  7. «Մեքսիկա (մինչև 20) VS. Անտիգուա և Բարբուդա (մինչև 20) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 18.
  8. «Մեքսիկա (մինչև 20) VS. Կանադա (մինչև 20) 5:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 21.
  9. «ԱՄՆ (մինչև 20) VS. Մեքսիկա (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 27.
  10. «Մեքսիկա (մինչև 20) VS. Սալվադոր (մինչև 20) 6:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մարտի 1.
  11. «Մեքսիկա (մինչև 20) VS. Հոնդուրաս (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 24.
  12. «Վանուատու (մինչև 20) VS. Մեքսիկա (մինչև 20) 2:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 20.
  13. «Մեքսիկա (մինչև 20) VS. Գերմանիա (մինչև 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 23.
  14. «Մեքսիկա (մինչև 20) VS. Վենեսուելա (մինչև 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 26.
  15. «Մեքսիկա (մինչև 20) VS. Սենեգալ (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 1.
  16. «Մեքսիկա (մինչև 20) VS. Անգլիա (մինչև 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 5.
  17. «Մեքսիկա VS. Սալվադոր 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 10.
  18. «Կյուրասաո VS. Մեքսիկա 0:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 17.
  19. «Մեքսիկա VS. Հոնդուրաս 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 21.
  20. «Մեքսիկա VS. Ճամայկա 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 14.
  21. «Մեքսիկա VS. Ճամայկա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 24.
  22. «Գերմանիա VS. Մեքսիկա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 17.
  23. «Հարավային Կորեա VS. Մեքսիկա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 23.
  24. «Մեքսիկա VS. Շվեդիա 0:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 27.
  25. «Բրազիլիա VS. Մեքսիկա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդսոն Օմար Ալվարես» հոդվածին։