Jump to content

Էդուարդ Գրիգորյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Գրիգորյան
Ծնվել էհուլիսի 27, 1936(1936-07-27) (87 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունստամոքսաղիքաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Պարգևներ

Էդուարդ Հրաչի Գրիգորյան (հուլիսի 27, 1936(1936-07-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ստամոքսաղիքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1993), ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս (2000), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2011)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1979 թվականից՝ Երևանի կուրորտաբանության և ֆիզիոլոգիական բժշկության ԳՀԻ գիտական ղեկավար, 1988-2002 թվականներին, միաժամանակ՝ ստամոքսաղիքաբանության բաժանմունքի վարիչ, 2003 թվականից՝ Ստամոքսաղիքաբանության կենտրոնի ղեկավար։ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստամոքսաղիքաբան (1988 թվականից)։ Տեղեկատվայնացման (1997), էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության գիտական (1999) միջազգային ակադեմիաների անդամ։

Աշխատանքները վերաբերում են մարսողական, ներզատական համակարգերի, երիկամների հիվանդությունների, պարբերական հիվանդության հարցերին. հետազոտել է ենթաստամոքսային գեղձի վիճակը մարսողական օրգանների տարբեր հիվանդությունների ժամանակ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]