Jump to content

Էդուարդ Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Բաղդասարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Բաղդասարյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էնոյեմբերի 14, 1922(1922-11-14)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 5, 1987(1987-11-05)[1] (64 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ[2] և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[2]
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1946) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1950)[2]
Պարգևներ

Էդուարդ Հովհաննեսի Բաղդասարյան (նոյեմբերի 14, 1922(1922-11-14)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - նոյեմբերի 5, 1987(1987-11-05)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3]), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թբիլիսիում, ավարտել 1940 թվականին։ Միաժամանակ սովորել է երաժշտական տասնամյակում։ 1941 թվականին ընդունվել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիան, իսկ 1946 թվականին տեղափոխվել է Երևան, ուսումը շարունակել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է 1950 թվականին։ 1951-1953 թթ. սովորել է Մոսկվայում, հայկական մշակույթի տանը։ 1956-1966 թթ ղեկավարել է ՀԽՍՀ ռադիո և հեռուստատեսության գործիքային կվինտետը, 1961-1987 թթ.՝ դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում (1982 թվականից՝ պրոֆեսոր)։ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում եղել է ստեղծագործական դասարանի ղեկավար։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է սիմֆոնիկ պոեմ (1950), նախերգանք սիմֆոնիկ նվագախմբի համար (1953), «Շախմատ» բալետը (1940), ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար (1958), դաշնամուրի կոնցերտ (1978), դաշնամուրային 24 պրելյուդ (1948-1960), կվինտետ (1952), երգեր, ռոմանսներ, թատերական և կինոերաժշտություն, կատարել հայկական ժողովրդական պարերի դաշնամուրային մշակումներ (1976)[4][5]։

«Տժվժիկ» և Եռանկյունի ֆիլմերում օգտագործվել է նրա երաժշտությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,0 3,1 3,2 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 204.
  4. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 177-178.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Բաղդասարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 253