Էդիտար Ադհիամբո Օչիենգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդիտար Ադհիամբո Օչիենգ
Ծնվել է1989
ԾննդավայրԿիբերա, Նայրոբի, Քենիա
Քաղաքացիություն Քենիա[1]
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան և կանանց իրավունքների պաշտպան

Էդիտար Ադհիամբո Օչիենգ (անգլ.՝ Editar Adhiambo Ochieng,1989, Կիբերա, Նայրոբի, Քենիա[2]), քենիացի ակտիվիստ, ֆեմինիստ, կանանց իրավունքների պաշտպան, օգնում է սեռական բռնություն վերապրածներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիտար Ադհիամբո Օչիենգը ծնվել և մեծացել է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի Կիբերա աղքատ թաղամասում[3][4]։ Վեց տարեկանում նրան առաջին անգամ բռնաբարել են, իսկ 16 տարեկան հասակում ենթարկվել է խմբակային բռնաբարության։ Բռնաբարողները հանցագործությունից հետո պարծեցել են իրենց կատարածով։ Նա մատնանշում է այդ փաստը որպես կանանց նկատմամբ սեռական բռնության օրինակ և ասում, որ դա դարձել է իր ակտիվության շարժիչ ուժը[5]։

2017 թվականին Էդիտար Օչիենգը հիմնել է Կիբերայի Խաղաղության, մարդու իրավունքների և արդարության ֆեմինիստական կենտրոնը[3]։ Նա ինտերսեկցիոնալ ֆեմինիստ է և նրա նպատակն է ստեղծել հասարակություն, որտեղ ապահովված կլինի լիարժեք զարգացում և անվտանգություն և երիտասարդ կանանց ինքնադրսևորման հնարավորություն։ Նրա կենտրոնը նպատակ ունի երիտասարդ կանանց շրջանում ձևավորել առաջնորդական որակներ, որը որպես հարթակ կծառայի մի քանի սերնդի կանանց կազմակերպման և փոխգործակցության համար[6]։

Էդիթարը միաժամանակ զբաղվում էր խոցելի կանանց անձնական հիգիենայի պարագաների տրամադրման գործընթացով՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի։ Նա պատմում է կանանց իրենց սահմանադրական իրավունքների մասին։

Համարվում է Peace Brigades International-ի անդամների հավաքագրման կազմակերպիչ և համագործակցում է Նայրոբիի այլ իրավապաշտպանների հետ[5]։ 2020 թվականի հուլիսի 7-ին նա, այն 56 անձանց թվում էր, որոնք ձերբակալվել էին ոստիկանության դաժանության դեմ կազմակերպված երթի ընթացքում։

COVID-19 համաճարակի ընթացքում նա համակարգում էր սննդի և բազմակի օգտագործման դիմակների առաքումը սեռական բռնության զոհերին և հասարակության խոցելի կանանց, ինչպես նաև բնակչությանը տեղեկություններ էր հաղորդում համաճարակի մասին[3]։ Էդիտարը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում մասնակցեց կանանց իրավունքների, COVID-19-ի և կանանց իրավունքների թեմայով քննարկմանը[7]։

2019 թվականին նա Ուկվելի կուսակցությունից մասնակցել է Կիբերայի ընտրատարածքում խորհրդարանական ընտրություններին, բայց ընտրությունների երկրորդ փուլում, 2019 թվականի նոյեմբերի 7-ին, նա 41984 ընտրողներից հավաքել է ընդամենը 59 ձայն[8]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին Էդիտար Օչիենգը արժանացավ Մաատա Վանգարի հիմնադրամի մրցանակի, Կիբերայում COVID-19 համաճարակի ընթացքում կատարված հասարակական աշխատանքների համար՝ դառնալով այդ մրցանակի առաջին դափնեկիրը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://peacebrigades.org.uk/voices-field/human-rights-defenders-their-own-words/editar-adhiambo-ochieng-kenyan-woman-human
  2. «Editar Adhiambo, founder Feminists for Peace, Rights and Justice Centre». People Daily (բրիտանական անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  3. 3,0 3,1 3,2 tammyquarles2 (2020 թ․ հունիսի 9). «Kibra Activist Editar Ochieng' Wins Wangari Maathai Award». Muhabarishaji News Agency (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. «2006_03_27 A Trip Through Kenya's Kibera Slum - International Medical Corps». web.archive.org. 2014 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  5. 5,0 5,1 «Editar Adhiambo Ochieng, Kenyan Woman Human Rights Defender | PBI United Kingdom». peacebrigades.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  6. «Faces of 4 brilliant, youthful Kenyan women doing greatness behind progressive politics arena». www.msn.com. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  7. «HUMAN RIGHTS COUNCIL HOLDS SECOND PANEL OF ITS ANNUAL FULL-DAY DISCUSSION ON THE HUMAN RIGHTS OF WOMEN ON COVID-19 AND WOMEN'S RIGHTS, THEN HOLDS INTERACTIVE DIALOGUE WITH THE COMMISSION OF INQUIRY ON BURUNDI | UN GENEVA». www.ungeneva.org. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  8. John Paul Simiyu on 8 November 2019-7:52 am. «IEBC Announces Kibra Final Tally [VIDEO]». Kenyans.co.ke (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. Michael Musyoka on 9 June 2020-2:39 pm. «Former Kibra Aspirant Editar Ochieng' Wins Wangari Maathai Award». Kenyans.co.ke (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)